Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Օգտակար խորհուրդներ. ինչպես խնայել iPhone-ի կամ iPad-ի լիցքավորումը
23/03/2015 14:17

Օգտակար խորհուրդներ. ինչպես խնայել iPhone-ի կամ iPad-ի լիցքավորումը

iOS օպերացիոն համակարգի զարգացման և հերթական տարբերակների թողարկման հետ մեկտեղ աճում է համակարգի բազմազան ֆունկցիաների քանակը: Բնական է, որ սա պետք է բերի մարտկոցի էներգիայի ծախսի մեծացման: Ստորև կներկայացնենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն խնայել ձեր սարքավորման էներգիան:

Հաշվի առնելով այն, որ ժամանակակից սարքավորումների էներգիայի սպառման ամենամեծ ծավալը բաժին է ընկնում էկրանին, այդ իսկ պատճառով ճիշտ կլինի, եթե նվազեցի էկրանի լուսավորվածության մակարդակը: Ավելորդ չի լինի նաև անջատել չօգտագործվող կոմունիկացիաները:

Էներգիան կխայի նաև հավելվածների կողմից ծանուցումների ֆունկցիայի անջատումը, որը հնարավորություն կտա ավելորդ անգամ չմիացնել էկրանը:

Չնայած տարածված կարծիքին, որ հետին պլանում աշխատող հավելվածների փակումը բերում է մարտկոցի էներգիայի խնայողության, իրականությունը բոլորովին այլ է: iOS համակարգը հնարավորություն ունի իր ռեսուրսները սահուն կերպով բաշխել ներկա պահին գործարկված և հետին պլանում աշխատող հավելվածների միջև, այնպես որ էներգիայի հավելյալ ծախս չպահանջվի, իսկ հետին պլանում գործարկված հավելվածների փակումը բերում նրան, որ հավելվածի հերթական անգամ գործարկման ընթացքում համակարգն ավելի շատ էներգիա է սպառում, քան կպահնջվեր գործարկված հավելվածի ակտիվացման համար:

Կապի վատ ծածկույթ ունեցող գոտիներում էներգիան կարելի է խնայել միացնելով թռիչքային ռեժիմը, որը թույլ չի տա սմարթֆոնի էներգիան ծախսել լավ ծածկույթ գտնելու համար: