Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Vertu-ն ներկայացրել է Diamonds Black Alligator և Pure Jet Alligator Diamonds սմարթֆոնները
15/01/2015 11:42

Vertu-ն ներկայացրել է Diamonds Black Alligator և Pure Jet Alligator Diamonds սմարթֆոնները

Vertu ընկերությունը որոշել է միանգամայն նոր դիզայնով վերաթողարկել Signature Touch և Aster սմարթֆոնները, որոնցից երկրորդը ներկայացվելու է գունային երկու տարբերակներով: Նոր մոդելները պատված են լինելու ալիգատորի կաշվով ու ադամանդներով: 

Vertu Diamonds Black Alligtaor-ն իր վրա կրում է 0,16 կարատանոց՝ 22 սպիտակ և 33 սև ադամանդ: Սմարթֆոնի կորպուսը պատված է ալիգատորի սև կաշվով: Ինչ վերաբերում է երկրորդ՝ Diamonds Red Alligator մոդելին, ապա այն պատված է ալիգատորի կարմիր կաշվով և 0,15 կարատանոց 55 սպիտակ ադամանդներով: Ընդ որում՝ սմարթֆոններն ունեն միևնույն արժեքը՝ 8 900 եվրո:

Vertu Pure Jet Alligtaor Diamonds-ի հիմքում Signature Touch սմարթֆոնն է: Սարքն իր վրա կրում է 124 սպիտակ ադամանդ, պատված է ալիգատորի սև կաշվով, իսկ պատյանի հետնամասը պատրաստված է սպիտակ ոսկուց: Pure Jet Alligtaor Diamonds մոդելի արժեքը կազմում է 15 900 եվրո: 

Սմարթֆոններից երեքն էլ աշխատում են 2,3 ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon 801 քառամիջուկ պրոցեսորով, ունեն 13 Մպ հիմնական տեսախցիկ և շափյուղե շերտով պաշտպանված էկրան, իսկ որպես ծրագրային միջուկ օգտագործվել է Android 4.4 օպերացիոն համակարգը: 

Լրահոս