Web

Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Google Play-ում Android Wear-ի համար նախատեսված թվատախտակների բաժին է հայտնվել
11/12/2014 13:54

Google Play-ում Android Wear-ի համար նախատեսված թվատախտակների բաժին է հայտնվել

Android Wear-ի գործարկումից բավականին երկար ժամանակ անց Google ընկերությունը վերջապես որոշեց իր հավելվածների առցանց խանութում առանձին բաժին հատկացնել այդ հարթակով աշխատող «խելացի» ժամացույցների համար նախատեսված թվատախտակներին: Այսուհետ Google Play-ի հատուկ անկյունում ներկայացվելու են ամենաարտասովոր և ինքնատիպ թվատախտակների օրինակներ՝ նախատեսված ինչպես կլոր, այնպես էլ քառակուսի դիսփլեյների համար: 

Բացի այդ, Google-ի ծրագրավորողները ներկայացրել են նոր API, որը զգալիորեն կհեշտացնի նոր թվատախտակներ ստեղծելու գործընթացը: Դրա օգնությամբ հեղինակները վերջապես հնարավորություն կունենան կյանքի կոչել իրենց մտահղացումները: 

Թվատախտակների լայն ընտրանին կարող է «խելացի» ժամացույցը անփոխարինելի աքսեսուար դարձնել, քանի որ այն հնարավոր կլինի համադրել ցանկացած ոճի հագուստի հետ: