Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline. Տավուշի մարզի Չինարի և Ոսկեպար սահմանամերձ գյուղերում կառուցվել են խաղային ու սպորտային հրապարակներ
17/11/2014 15:41

Beeline. Տավուշի մարզի Չինարի և Ոսկեպար սահմանամերձ գյուղերում կառուցվել են խաղային ու սպորտային հրապարակներ

Beeline-ը «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության հետ համատեղ ամփոփեց սահմանամերձ գյուղերի զարգացմանն ուղղված սոցիալական ծրագրի հերթական փուլի արդյունքերը:

Ծրագրի շրջանակում, Beeline-ի գլխավոր հովանավորությամբ, Տավուշի մարզի Չինարի և Ոսկեպար սահմանամերձ գյուղերում կառուցվել են խաղային ու սպորտային հրապարակներ: Տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված հրապարակներում տեղադրվել են ճոճանակներ, մարզասարքեր, տաղավարներ և նստարաններ:

«Բազմաթիվ ծրագրերի իրականացումը սահմանամերձ շրջաններում հադիսանում է Beeline-ի սոցիալական ռազմավարության առանցքային ուղղություններից մեկը: «Հայրենիքի դարպասներ» հանդիսացող այս համայնքներում մենք, որպես հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր, ոչ միայն բարելավում ենք մեր կողմից մատուցվող ծառայությունները, այլ մեր անմիջական մասնակցությունն ենք ունենում տվյալ տարածաշրջանում առկա սոցիալական խնդիրների լուծման գործում: Ուրախ ենք, որ հերթական ծրագրի շնորհիվ մենք կարողացանք սահամաներձ գյուղերի երեխաներին պարգևել անհամար ժպիտներ, վառ տպավորություններ և դարձնել նրանց կյանքն ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-իԳլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սահմանամերձ գյուղերը մեր երկրի դարպասներն են, և շատ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցի դա ու փորձի անառիկ դարձնել իր երկրի դարպասները՝ իր հնարավորության չափով աջակցելով սահմանամերձ գյուղերին: Հայրենիքը սկսվում է սահմանից և վերջանում է սահմանով, և եթե մենք սահմանից քիչ թե շատ հեռու խաղաղ գիշեր ենք անցկացնում, դա ոչ միայն մեր սահմանապահ զինվորականների, այլ նաև մեր սահմանապահ գյուղացիների շնորհիվ է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Beeline-ին, որը միշտ մեր կողքին է սահմանամերձ գյուղերում իրականացվող նախագծերի ընթացքում», – նշեց «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Արման Հայրապետյանը:

«Մենք գիտակցում ենք, որ հայրենիքը սկսում է սահմանից, և կարևորում ենք սահմանին ապրող յուրաքանչյուր հայի։ Պետք է միասնական ուժերով հասնենք նրան, որ այդ մարդկանցից և ոչ մեկը չլքի իր տունը», – նշեց Blognews.am կայքի խմբագիր Արամ Անտինյանը:

Ծրագրի իրականացմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ամերիկահայ բարերար Արման Գրիգորյանը, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, «Մետալ Ստիլ» և «Շեն Հոլդինգ» ընկերությունները, «Սարդ» խանութների ցանցը:

Նշենք, որ Beeline-ը և «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպությունը համագործակցում են 2013 թ.-ից ի վեր և «Հայրենիքի դարպասներ» ծրագրի շրջանակում իրականացրել են «Երկու օր հեքիաթում» և նվերներ «Երվանդաշատ գյուղի երեխաներին» ծրագրերը` ուղղված սահմանամերձ գյուղերի սոցիալական խնդիրների լուծմանը:

Լրահոս