Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Գյումրիում կայացած ArmeniaFTW միջազգային սթարթափ մրցույթի  հաղթող ճանաչվեցին SoloLearn, SkyCriptor և ggTaxi  սթարթափերը
11/11/2014 15:49

Գյումրիում կայացած ArmeniaFTW միջազգային սթարթափ մրցույթի հաղթող ճանաչվեցին SoloLearn, SkyCriptor և ggTaxi սթարթափերը

Նոյեմբերի 8-9-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ գործարարների և ներդրողների համար նախատեսված #ArmeniaFTW ձեռներեցության ֆորումը, որի կազմակերպիչներն էին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնն ու USAID REG ծրագիրը, գործընկերները՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը և Ֆիլիպ Մորրիս Արմենիա ՍՊԸ: 

ArmeniaFTW միջոցառման ընթացքում 15 սթարթափեր հանդես եկան իրենց գաղափարներով ու նախաձեռնություններով վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներին և հրեշտակային ներդրողներին: Արդյունքում հաղթող ճանաչվեց 3 թիմ՝ SoloLearn, SkyCriptor և ggTaxi, որոնցից յուրաքանչյուրը ստացավ 1 մլն ՀՀ դրամ մրցանակ Ֆիլիպ Մորրիս Արմենիա ՍՊԸ և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ իրենց գաղափարներն իրականացնելու և կոմերցիալիզացնելու նպատակով: 

Բացի այդ հաղթող ընկերություններից երկուսը՝ SoloLearn և SkyCriptor, հնարավորություն ունեն աջակցություն ստանալու ուկրաինական HappyFarm և էստոնական StartupWiseGuys աքսելերատորների կողմից: Նախ և առաջ նրանք կմասնակցեն հարցազրույցի, որից հետո Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի աջակցությամբ կմեկնեն Էստոնիա կամ Ուկրաինա՝ հանդիպելու ներդրումային կոմիտեի հետ և պայքարելու 30.000-50.000 դոլար ներդրում ստանալու համար: 

Տեղեկացնենք, որ #ArmeniaFTW ձեռներեցության ֆորումը բաղկացած էր նաև բարձրակարգ սեմինարների շարքից, որոնք անցկացրեցին հայկական, ամերիկյան, մեծ բրիտանական, գերմանական, բուլղարական և ուկրաինական վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչների և հրեշտակային ներդրողների կողմից։ Միջոցառման նպատակն էր ոգեշնչել ՏՏ մասնագետներին և երիտասարդ ձեռներեցներին զարգացնել ստեղծարար միտքը, բացահայտել նորարար գաղափարներ, փոխանակել արժեքավոր գիտելիքներ և փորձառություն, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել սկսնակ երիտասարդ ձեռներեցների, ոլորտի փորձագետների և ներդրողների միջև: