Անսահմանափակ բջջային ինտերնետ Beeline-ի հետվճարային բաժանորդների համար
Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի «Անսահմանափակ ինտերնետ Regular» և «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայությունների գործարկման մասին հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար։ Այս ծառայությունները հնարավորություն են ընձեռում բաժանորդներին մեկ ամսվա ընթացքում մուտք գործել Ինտերնետ առանց մեգաբայթային տարիֆիկացման:
«Անսահմանափակ Ինտերնետ Regular» և «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայություններն ակտիվացնելիս գործում է Ինտերնետի արագության սահմանափակում մինչև 256 և 512 Կբ/վրկ համապատասխանաբար:
«Beeline-ը շարունակում է իր ծառայություններն առավելագույնս պարզ և հարմարավետ դարձնել հաճախորդների համար: Վստահ եմ, որ հետվճարային հաշվարկային համակարգի մեր բաժանորդներն ըստ արժանվույն կգնահատեն մեր նոր առաջարկը, քանի որ բջջային ինտերնետի ձեռնտու գները և մեգաբայթային տարիֆիկացման սահմանափակումների բացակայությունը շահավետորեն կհամալրեն մեր բաժանորդների բջջային կապի ընթացիկ սակագնային պլանը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Անսահմանափակ ինտերնետ Regular» ծառայության ամսական բաժանորդային վարձը 2000 դրամ է, իսկ «Անսահմանափակ ինտերնետ Premium»-ի ամսական վարձը՝ 3500 դրամ։ «Անսահմանափակ Ինտերնետ Regular» ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 067470 համարին, հավաքելով *110*70# USSD հրահանգը կամ 0674 համարին ուղարկելով SMS հաղորդագրություն հետևյալ տեքստով՝ 70։ «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել 0674 համարին SMS հաղորդագրություն հետևյալ տեքստով՝ 80, զանգահարել 067480 համարին կամ պարզապես հավաքել *110*80# USSD հրահանգը։
Ծառայությունները հասանելի են Beeline-ի հետվճարային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ», «Ստեպ», «Ինֆինիտի» և «Դրայվ» սակագնային փաթեթների բաժանորդներին։
Ծառայությունների և ապաակտիվացման եղանակների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է