Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Google, Microsoft և Facebook ընկերություններն ինտերնետային գովազդի շուկայի առաջատարներն են
18/07/2014 11:40

Google, Microsoft և Facebook ընկերություններն ինտերնետային գովազդի շուկայի առաջատարներն են

Ինտերնետային գովազդի շուկայի համաշխարհային առաջատարների ցուցակում Microsoft կորպորացիան զբաղեցնում է առաջին տեղը: Այս մասին փաստում է eMarketer գործակալության կողմից վերջերս իրականացված հետազոտությունը:

Այս տարի Microsoft-ին բաժին է ընկել ինտերնետային գովազդի վաճառքից ստացված եկամուտի 2.54%-ը, որը կազմել է 3.56 մլրդ ԱՄՆ դոլար: Ներկա պահի դրությամբ ամբողջ համացանցային գովազդի շուկայի արժեքը գնահատվում է 140.15 մլրդ ԱՄն դոլար:

Ցուցակում առաջատարի դիրքերը շարունակում են զբաղեցնել Google-ն իր 31.4% և Facebook-ը՝ 7.79% եկամուտի մասնաբաժիններով:

Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ ոլորտի առաջատար Google շարունակելու է մեծացնել շուկայի իր մասնաբաժինը, իսկ գովազդից ստացված կորրպորացիայի եկամուտը կազմելու է 44.08 մլրդ ԱՄՆ դոլար: 

Facebook սոցիալական ցանցին նույնպես կհաջողվի աճեցնել համացանցային գովազդից ստացված եկամուտն ու շուկայում ամրապնդել դիրքերը: Ներկայումս Facebook-ին է բաժին ընկնում թվային գովազդից ստացված ընդհանուր եկամուտի 7.79%-ը: