Օգոստոս, 2026
August 2026
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Անվճար դառնալուց հետո SwiftKey ստեղնաշարի օգտատերերի քանակը 54%-ով աճել է
11/07/2014 15:32

Անվճար դառնալուց հետո SwiftKey ստեղնաշարի օգտատերերի քանակը 54%-ով աճել է

Այն պահից ի վեր, երբ հունիսին SwiftKey ստեղնաշարը Google Play-ում 3.99 ԱՄՆ դոլարից դարձավ անվճար, ամսական օգտատերերի քանակն ավելացավ մոտ 54%-ով: Լինելով բավականին ճանաչված և սիրված օգտատերերի կողմից՝ հավելվածը, միևնույնն է, ներբոռնումների այսպիսի աճ այս շրջանում գրանցել չէր կարողանա, եթե առցանց խանութում շարունակեր առաջարկել ստեղնաշարի միայն վճարովի տարբերակը:  

Իսկ այժմ, երբ հասանելի են հավելվածի և՛ վճարովի, և անվճար տարբերակները, գործարկման պահից ի վեր երկուսն էլ շուրջ 12 միլիոն ներբեռնում են գրանցել: Այս քանակը վկայում է այն մասին, որ SwiftKey-ն Android սարքերում շարունակում է մնալ ամենաշատ օգտագործվող ստեղնաշարներից մեկը: