Web

Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Google Maps-ի նոր տարբերակում կարելի է չափել երկու և ավելի կետերի միջև հեռավորությունը
10/07/2014 12:29

Google Maps-ի նոր տարբերակում կարելի է չափել երկու և ավելի կետերի միջև հեռավորությունը

Google ընկերությունը հայտնել է, որ Google Maps-ի դեսքթոփային նոր տարբերակն այժմ հնարավորություն է տալիս քարտեզի վրա չափել երկու և ավելի կետերի միջև հեռավորությունը: 

Անհրաժեշտ հեռավորությունը չափելու համար հարկավոր է մկնիկի աջ կոճակով սեղմել սկզբնական կետի վրա, ընտրել «չափել հեռավորությունը» հրահանգը և վերջում ավելացնել ևս մի քանի կետ: 

Քարտեզի վրա ավելացված կետերը կարելի է տեղաշարժել, ինչպես նաև, սեղմելով մկնիկի կոճակը, ջնջել դրանք: Չափումների արդյունքները կցուցադրվեն քարտեզի վրա և որոնման տողի ներքևի հատվածում: Աշխատանքի ավարտից հետո բավական է սեղմել «X» կոճակն ու ավարտել գործողությունը: