Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ինչ սմարթֆոններ են նախընտրում Հայաստանցիները. մայիս 2014
18/06/2014 19:38

Ինչ սմարթֆոններ են նախընտրում Հայաստանցիները. մայիս 2014

Statcounter վերլուծական համակարգի հավաքագրած տվյալները մեզ թույլ են տալիս իմանալու, թե որ բրենդի բջջային հեռախոսներն (մեծամասամբ սմարթֆոններ) են նախընտրում հայաստանցիները: Համակարգի կողմից հաշվարկվում են այն սարքերը, որոնք մուտք են գործում ինտերնետ:

Այս տարվա մայիս ամսի տվյալներով առաջին տեղում է Samsung-ը` 30.9%, փետրվարին սույն ցուցանիշը կազմում էր 28.93%, իսկ 2013թ.-ի մայիսին` 22.76%: Փետրվարի համեմատ Samsung-ի ցուցանիշն աճել է 1.97 տոկոսային կետով, իսկ 2013թ.-ի մայիսի համեմատ արձանագրվել է աճ 8.14 տոկոսային կետով:

Երկրորդ տեղում է Apple-ը` 28.59%, փետրվարի համեմատ սույն ցուցանիշն աճել է 0.99 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է նվազում 1.26 տոկոսային կետով: Նշենք նաև, որ 2013թ.-ի մայիսի դրությամբ Apple-ը, 29.85% ցուցանիշով, առջատար էր:

Երրորդ հորիզոնականում է Nokia-ն` 18.13%: Այս տարվա փետրվարի համեմատ Nokia-յի ցուցանիշը նվազել է 4.02 տոկոսային կետով, իսկ 2013թ.-ի մայիսի համեմատ` 6.38:

Sony-ն չորրոդ տեղում է` 3.91%: Վերջին երեք ամսում Sony-ի ցուցանիշն աճել է 0.73 տոկոսային կոտով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է 0.49% աճ:

Հինգերորդ հորիզոնական է HTC-ն` 2.8%: Կրճատումը այս տարվա փետրվարի համեմատ կազմել է 0.04 տոկոսային կետ, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ` 0.93:

Վեցերորդ տեղում է BlackBerry-ն` 1.45%, երեք ամսվա ընթացքում սույն ցուցանիշն աճել է 1.15 տոկոսային կետով, իսկ 2013թ.-ի մայիսի համեմատ` 1.04:

Alcatel-ը յոթերորդն է` 1.39%: Վերջին եռամսյակում սույն ցուցանիշն աճել է 0.14 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ` 0.4:

Google-ն ութերորդն է` 0.85%: Այս տարվա փետրվար ամսի համեմատ ցուցանիշը նվազել է 0.23 տոկոսային կետով, իսկ վերջին տասներկու ամիսների ընթացքում արձանագրվել է աճ 0.11 տոկոսային կետով:

Իններորդ տեղում է LG-ն` 0.75%, այս տարվա փետրվարի համեմատ արձանագրվել է անկում 0.15 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ աճ` 0.11 տոկոսային կետ:

Տասնյակը եզրափակում է Lenovo-ն` 0.64%: Այս տարվա փետրվարի համեմատ արձանագրվել է աճ 0.37 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ աճը կազմել է 0.61 տոկոսային կետ:

Անհայտ կամ չճանաչված մոդելների ցուցանիշը կազմել 9.06%, փետրվարին սույն ցուցանիշը եղել է 9.83%, իսկ 2013թ.-ի մայիսին` 11.6%:

2014թ.-ի մայիսի համաշխարհային տվյալները հետևյալն են. 1. Samsung` 32.79%, 2. Apple 23.21%, 3. LG` 3.38%, 4. Sony` 3.11%, 5. BlackBerry` 1.96%, 6. Micromax` 1.84%, 7. Motorola` 1.76%, 8. Huawei` 1.17%, 9. Google` 0.61%, 10. General Mobile` 0.56%: Անորոշ` 10.3% :