Web

Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Ինտերակտիվ քարտեզով կայքը հնարավորություն կտա դրոնների միջոցով իրականացված նկարահանումներով տեսնել ողջ մոլորակը
16/06/2014 09:02

Ինտերակտիվ քարտեզով կայքը հնարավորություն կտա դրոնների միջոցով իրականացված նկարահանումներով տեսնել ողջ մոլորակը

Ապրիլին գործարկված TravelByDrone-ը կայք է, որը, միավորելով Google Maps-ի և YouTube-ի հզորությունը, հնարավորություն է տալիս դրոնների միջոցով իրականացված նկարահանումներով ուսումնասիրել երկրագունդը:

Google-ի ինտերակտիվ քարտեզի վրա տեղակայվում են յուրաքանչյուր տարածաշրջանին համապատասխանող բազմաթիվ տարբերանշաններ, որոնցից ցանկացածի վրա սեղմելով՝ օգտատերը տեղափոխվում է YouTube և հնարավորություն ստանում դրոնի «աչքերով» ծանոթանալու սույն տեղանքին:

Ցանկացած մարդ կարող է ավելացնել դրոնի միջոցով նկարահաանծ իր սեփական տեսանյութերը:

Որոշ տարածաշրջաններ չեն նկարահանվել և հասանելի չեն նման մանրամասն ուսումնասիրությունների համար: Դրանց շարքին են դասվում Աֆրիկայի հյուսիսային հատվածը, Հարավային Ամերիկայի հյուսիսային տարածաշրջանը, Ռուսաստանի մեծ մասն ու Հյուսիսային Կորեան: