Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Սերգեյ Բրինը եկել է այն եզրակացության, որ չպետք է աշխատեր Google+ նախագծի վրա
03/06/2014 17:03

Սերգեյ Բրինը եկել է այն եզրակացության, որ չպետք է աշխատեր Google+ նախագծի վրա

Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինն իր վերջին հարցազրույցի ժամանակ ասել է, որ ինքն իրեն համարում է ոչ այնքան մարդամոտ և փոքր-ինչ տարօրինակ անձնավորություն, այդ իսկ պատճառով Google+ նախագծի վրա աշխատելն ի սկզբանե այնքան էլ ճիշտ  որոշում չէր: Այդուհանդերձ, Բրինը ենթադրում է, որ ստեղծման պահին Google+ը շուկայում մեծ պահանջարկ ուներ:

Տվյալ պահին Բրինն աշխատում է Google X-ում, և ներկայիս աշխատանքը շատ ավելի հոգեհարազատ է վերջինիս համար:

Բրինի այս խոսքերը վկայում են այն մասին, որ իրականում Google-ն այնքան էլ բավարարված չէ G+ի արդյունքներով: Ինչքան էլ օգտատերերին անթերի թվա այս սոցցանցը, Բրինը երբեք չէր փորձի արդարանալ նախագծում իր մասնակցության համար, եթե այն իսկապես հաջողություն վայելեր: Լուրերը, որ այս տարվա ընթացքում G+ը կարող է դադարել գոյություն ունենալ, աստիճանաբար իրականություն են դառնում:

Լրահոս