Հոկտեմբեր, 2025
October 2025
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Լուրեր iPad-ի մասին. iOS 8-ը կհամալրվի էկրանի տրոհման բազմաֆունկցիոնալ գործիքով
18/05/2014 13:24

Լուրեր iPad-ի մասին. iOS 8-ը կհամալրվի էկրանի տրոհման բազմաֆունկցիոնալ գործիքով

Մինչ այժմ Apple ընկերության կողմից մշակված և App Store-ում ընդգրկված հավելվածները կարելի էր գործարկել միայն առանձին-առանձին և ամբողջ էկրանի վրա: Իսկ iPad-ի մասին վերջին լուրերի համաձայն՝ iOS 8 օպերացիոն համակարգում ներառվելու է էկրանը մի քանի մասի տրոհելու ֆունկցիա, որն iPad-ի օգտատերերին թույլ կտա միաժամանակ գործարկել երկու հավելված:

Բացի այդ, ավելացված նոր գործիքը թույլ կտա համատեղել երկու հավելվածների օգտագործումը: Օգտատերը կարող է մի հավելվածի պարունակությունը տեղափոխել մեկ այլ հավելված, օրինակ՝ տեքստերը, նկարներն ու տեսանյութերը: Ենթադրվում է, որ Apple-ը փորձում է ընդլայնել ծրագրավորողների հնարավորությունները՝ թույլ տալով մշակել իրենց հավելվածներն այնպես, որ դրանց միջև որոշակի կապ հաստատվի: