Ջորջ Մարտինը, իր հանրահայտ «Գահերի խաղը» (Game of Thrones) նովելը գրում է DOS օպերացիոն համակարգով աշխատող համակարգչով
Այո, Ջորջ Մարտինը իր հանրահայտ «Գահերի խաղը» նովելը գրում է իր DOS օպերացիոն համակարգով աշխատող համակարգչով, դա էլ հերիք չէ, նա օգտվում է WordStar 4.0 ծրագրից: Նա այս ամենի մասին պատմել է Կոնան Օ’Բրայնի հեռուստաշոուի ժամանակ: Կոնանը հարցրել է, թե ինչպես կարելի է գրել հարյուրավոր էջեր և վստահ լինել, որ դրանց ոչինչ չի սպառնում և ինչում է կայանում Մարտինի բացարձակ հանգստությունը: Մարտինը բացատրեց.
– Ես գաղտնի զենք ունեմ, իրականում ես ունեմ երկու համակարգիչ, մեկը ինձ պետք է, որ օգտվեմ համացանցից, ստուգեմ նամակներս և այլ: Ունեմ ևս մեկը, որով գրում եմ, այն DOS է, որր միացված չէ համացանցին:
– DOS
– Այո DOS, հիշո՞ւմ եք այն, և ես օգտագործում եմ WordStar 4.0 ծրագիրը:
Կոնանը այնքան էր զարմացել այս պատասխանից, որ նա սկսեց կատակելով հարցնել, արդյո՞ք Ջորջ Մարտինը այդ համակարգիչը փայտից է քանդակել, իսկ Ջորջ Մարտինը ժպտալով պատասխանեց.
– Դե, իրականում ես այն շատ եմ սիրում: Այն անում է այն ինչ ինձ հարկավոր է, այն չի կատարում ոչ մի ավելորդ գործառույթ: Ինձ օգնություն պետք չէ, ես տանել չեմ կարողանում այս նորագույն տեխնոլոգիաները, որ, օրինակ, փոքրատառը մեխանիկորեն դարձնում են մեծատառ: Ես չեմ ուզում մեծատառ, եթե ինձ պետք լինի գրել մեծատառ ես դա կանեմ, ես գիտեմ ինպես փոխել տառաչափը:
Հին տեխնոլոգիաներին հավատարիմ լինելը շատ լավ տարբերակ է համակարգիչը ամեն տեսակի վիրուսներից պաշտպանելու համար, եթե չխոստովանենք, որ այն ամենալավ տարբերակն է: Միայն պատկերացրեք, եթե կլինի մի բան, որ ձեր համակարգիչը կվտանգի դա առնվազն պետք է որևէ ֆիզիկական անձ լինի: Այս համակարգը անգամ Միացյալ Նահանգների զինված ուժերն են օգտագործում, որպեսզի տեղեկատվության հոսք չլինի և պահվի բացարձակ գաղտնիությունը: Բայց օգտագործել մի ծրագիր, որը ստեղծվել է 80-ականներին, միայն նրա համար, որ դուք այն սիրում եք… Սա մտածելու տեղիք է տալիս:
Ի դեպ, WordStar 4.0 այնքան հին է, որ այն տարիներին Ռոնալդ Ռեյգանը դեռ աշխատում էր իր գրասենյակում, Բեռլինի պատը դեռ խրոխտ կանգնած էր, Ջասթին Բիբերը դեռ չէր ծնվել, Բարակ Օբաման 20 տարեկան պատանի էր իսկ Iphone-ը դեռ չէր էլ պատկերացնում, որ 20 տարի հետո փոխելու է աշխարհը:
Այո, WordStar 4.0 այդքան հին է:
Այսքանից հետո, դուք դեռ բողոքում եք, որ ձեր մորաքույրը չի հրաժարվում իր Windows 98 համակարգչից:
Ջորջ Մարտինը իսկապես ֆենոմեն է!
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է