Հոկտեմբեր, 2025
October 2025
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Kinect-ն ու Oculus Rift-ը ինժեներին տեղափոխել են վիրտուալ իրականություն
16/05/2014 10:20

Kinect-ն ու Oculus Rift-ը ինժեներին տեղափոխել են վիրտուալ իրականություն

Օլիվեր Կրեյլոսը, օգտագործելով Kinect տեխնոլոգիան և Oculus Rift սաղավարտը, տեղափոխվել է վիրտուալ իրականություն:

Առաջին հերթին Կրեյլոսը ոչ այնքան մեծ տարածքում տեղադրել է երեք Kinect խաղային սոնսոր և ծրագրավորել դրանք այնպես, որ իրական ժամանակում ստեղծվի իր մարմնի եռաչափ մոդելը, ինչից հետո տեղադրել այն իր գրասենյակի վիրտուալ տարբերակում:

Հիշեցնենք, որ Kinect-ը Microsoft ընկերության կողմից մշակված խաղային սոնսոր է՝ նախատեսված Xbox կցորդի, ինչպես նաև Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների համար: Այս տեխնոլոլոգիան թույլ է տալիս փոխազդել սարքի հետ բանավոր հրամանների և մարմնի դիրքերի միջոցով:

Իր փորձարկման մեջ Կրեյլոսն օգտագործել է Kinect-ի առաջին տարբերակը, որը ներկայացվել էր Xbox 360-ի հետ միասին: