Beeline. բոնուս ծրագիրը թարմացվել է
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է նորացված «Beeline Բոնուս» ծրագրի մեկնարկի մասին, ինչը հնարավորություն է տալիս բաժանորդին կապի ծառայությունների դիմաց կուտակել բոնուսային միավորներ։ Այսուհետ ծրագրի բոլոր մասնակիցները կարող են փոխարինել կուտակված միավորները «գեղեցիկ համարներով», ներցանցային րոպեներով, SMS հաղորդագրություններով, ինտերնետ փաթեթներով, Beeline USB-մոդեմներով և քարտերով, ինչպես նաև ստանալ զեղչ բջջային հեռախոսների ձեռքբերման ժամանակ։
«Beeline Բոնուս» ծրագրի շրջանակում օրվա ընթացքում ձայնային ծառայությունների կամ ուղարկված SMS հաղորդագրությունների համար ծախսված յուրաքանչյուր 50 դրամի դիմաց բաժանորդը կստանա 5 միավոր։ Օրվա ընթացքում հավաքված միավորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել 20–ը։ Բոնուսային միավորները գործում են անժամկետ։
«ԱրմենՏել» ընկերությունը հրավիրում է բոլոր բաժանորդներին միանալ «Beeline Բոնուս» նորացված ծրագրին և սովորական շփման ընթացքում ստանալ միավորներ։ Մտածելով առավելագույն հարմարավետության և պարզության մասին՝ մենք հնարավորություն ենք ընձեռում մեր բաժանորդներին ինքնուրույն ընտրել ինչով փոխարինել միավորները և պարբերաբար ընդլայնում ենք այդ հնարավորությունը։ Այժմ դրանք կարող են լինել մեր ծառայությունները, «գեղեցիկ համար»–ները կամ բջջային հեռախոսների և սմարթֆոնների ձեռքբերման ժամանակ տրամադրվող զեղչը։ Յուրաքանչյուր բաժանորդ կարող է օգտագործել կուտակված միավորներն ըստ հայեցողության»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Բոնուսային համակարգը հասանելի է հետվճարային և կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներին, կանխավճարային հաշվարկային համակարգի իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդներին և «Իմ կազմակերպություն» ծրագրի մասնակիցներին:
Բոնուսային ծրագրում գրանցվելու համար կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները պետք է հավաքեն *777# USSD հրահանգը, իսկ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները՝ զանգահարեն 0674777 համարին: Բոնուսային ծրագրին գրանցումն անվճար է:
Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ստուգել չօգտագործված բոնուսային միավորների քանակը և բոնուսային փաթեթների մնացորդը՝ ուղարկելով *105# USSD հրահանգը, իսկ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները՝ *706# USSD հրահանգի օգնությամբ։
«Beeline Բոնուս» ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևելով այս հղմանը՝ http://bonus.beeline.am/ru/main/beeline_bonus/index.wbp:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է