Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Grishin Robotics Ֆոնդը ներդրում է կատարել խաղալիքների արտադրության մեջ
06/05/2014 15:44

Grishin Robotics Ֆոնդը ներդրում է կատարել խաղալիքների արտադրության մեջ

Grishin Robotics հիմնադրամը ներդրումներ է կատարել «խելացի» խաղալիքների արտադրությամբ զբաղվող Orbotix ընկերությունում: Ընդհանուր ներդրումների թիվը կազմել է 15.5 միլիոն ԱՄՆ դոլար: Ներդրումներին մասնակցել են նաև Foundry Group և Shea Ventures հիմնադրամները: Ընկերության ղեկավարությունը մտադիր է հավաքած գումարը ներդնել նոր պրոդուկտերի, խաղային մեխանիկայի մշակման, ինչպես նաև ռոբոտների համար խաղային հավելվածների գործարկման մեջ:

Grishin Robotics հիմնադրամի հիմնադիր Դմիտրի Գրիշինը ներդրած գումարի չափի մասին մանրամասներ չի հրապարակում: Հայտնի է, որ ավելի վաղ Grishin Robotics-ը ներդրում է կատարել նաև RobotAppStore ռոբոհավելվածների հարթակում, իսկ գումարի չափը կազմել է 250 000 ԱՄՆ դոլար:

Ամերիկյան Orbotix ընկերությունը, որը հիմնադրվել է Յան Բերնշտեյնի և Ադամ Ուիլսոնի կողմից, զբաղվում է բջջային սարքերի միջոցով կառավարվող խաղային ռոբոտների մշակմամբ: Իր պրոդուկտներում ընկերությունն օգտագործում է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիան և մտադիր է արմատապես փոխել խաղալիքների աշխարհը: