Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Phillips W6618. Սմարթֆոն, որը լիցքավորելու անհրաժեշտություն կառաջանա երկու ամիսը մեկ
19/04/2014 02:42

Phillips W6618. Սմարթֆոն, որը լիցքավորելու անհրաժեշտություն կառաջանա երկու ամիսը մեկ

Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող խոշորագույն հոլանդական Philips ընկերությունը ներկայացրել է W6618 նոր սմարթֆոնը, որի գլխավոր առանջնահատկությունը չտարանջատվող մարտկոցն է:

Ավտոնոմ ռեժիմում սարքի մարտկոցը կարող է աշխատել ավելի քան 2 ամիս՝ մինչև 66 օր: Սմարփֆոնն ունի 11.6 մմ հաստություն, իսկ քաշը կազմում է 200 գրամ:

Philips W6618-ը ստացել է 540×960 պիքսել թույլատրությամբ 5 դյույմանի դիսփլեյ, աշխատանքի հիմքում ընկած է 1.3 ԳՀց հաճախականությամբ MediaTek քառամիջուկ պրոցեսորը, ունի 1 Գբ օպերատիվ և 4 Գբ հիմնական հիշողություն, որը կարելի է մեծացնել microSD քարտի միջոցով:

Սարքն ունի 2 Մպ դիմային և 8 Մպ հիմնական տեսախցիկներ, հագեցած է Wi-Fi և Bluetooth կապերի հնարավորությամբ: Այն աշխատում է Android 4.2 օպերացիոն համակարգով:

Ներկայումս W6618 մոդելը հասանելի է չինական շուկայում: Սմարթֆոնի մոտավոր գինը կազմում է 270 ԱՄՆ դոլար: