Ապրիլ, 2025
April 2025
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
WhatsApp-ը դարձել է վիրտուալ օպերատոր և SIM-քարտեր է թողարկել
15/04/2014 11:28

WhatsApp-ը դարձել է վիրտուալ օպերատոր և SIM-քարտեր է թողարկել

Դեռ փետրվարին, երբ Facebook-ը 19 միլիարդ ԱՄՆ դոլարով գնեց WhatsApp-ը, ընկերության ղեկավար Յան Կոումը ակնարկել էր այն մասին, որ շատ շուտով առաջարկվելու են բջջային կապի օպերատորների միջոցով հաղորդակցության նոր ուղիներ: Արդյունքում, E-Plus գերմանական օպերատորի հետ համագործակցության շնորհիվ վերջերս վաճառքի ներկայացվեցին SIM-քարտեր, որոնք ապահովում են WhatsApp հարթակում՝ նույնիսկ հաշվի զրոյական գումարի դեպքում անսահմանափակ շփվելու հնարավորություն:

Այսպիսի SIM-քարտի արժեքը կազմում է 10 եվրո: Օգտատիրոջ կողմից այդ գումարը կարող է օգտագործվել զանգեր իրականացնելու, հաղորդագրություններ ուղարկելու, ինչպես նաև բջջային ինտերնետից օգտվելու համար: Նշենք, որ հենց WhatsApp-ն առաջին տարվա ընթացքում իր ծառայությունները մատուցում է անվճար, այնուհետև բաժանորդագրման տարեկան վճարը կազմում է 0,99 ԱՄՆ դոլար: