Web

Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Twitter-ի օգտատերերի 44%-ը երբևէ թվիթեր չի արել
14/04/2014 22:50

Twitter-ի օգտատերերի 44%-ը երբևէ թվիթեր չի արել

Եթե Դուք Twitter-ում գրառումներ եք անում Ձեր կյանքի բոլոր մանրամասների մասին, այդ թվում՝ ճաշի և անհաջող օրվա վերաբերյալ, ապա ինչքան էլ տարօրինակ թվա, պետք է տեղեկացնենք, որ դասվում եք հազվադեպ օգտատերերի շարքին: Ըստ լեզվի և քաղաքի՝ Twitter-ի օգտատերերի դասակարգմամբ զբաղվող Twopchart կայքի հաշվետվության համաձայն՝ 974 միլիոն օգտատերերի 44%-ը երբևէ թվիթեր չեն արել, 30%-ն արել են ընդամենը 1-10 թվիթ և միայն 13%-ը՝ առնվազն 100 թվիթ:

Wall Street Journal ամսագրի տվյալներով Twopchart-ը չի կարող ֆիքսել օգտատիրոջ մուտքն օգտահաշիվ, այն ֆիքսում է միայն թվիթերը: Կայքի նախորդ հաշվետվության մեջ նշվում էր, որ 20 միլիոն նոր օգտահաշիվների 40%-ը գրանցման առաջին ամսվա ընթացքում նվազագույնը մեկ անգամ թվիթ են անում:

Twitter-ն իր հայտարարություններում սովորաբար տեղեկատվություն չի տրամադրում այն մասին, թե օգտատերերի քանի տոկոսն է ակտիվ գրառումներ անում: Այն հիմնականում ֆիքսում է ամսական ակտիվ օգտատերերին: Ի դեպ, ակտիվ են համարվում ոչ միայն այն օգտատերերը, ովքեր թվիթեր են անում, ակտիվ են նաև նրանք, ովքեր ամսվա ընթացքում գոնե մեկ անգամ մուտք են գործում իրենց օգտահաշիվներ: Կարելի է ենթադրել, որ Twitter-ի օգտատերերից շատերը լուռ հետևում են նորություններին՝ առանց դրանք մեկնաբանելու: