Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Հիվանդ երեխաները Google Glass-ի միջոցով կենդանաբանական այգի են «այցելել»
09/04/2014 13:05

Հիվանդ երեխաները Google Glass-ի միջոցով կենդանաբանական այգի են «այցելել»

Հյուսթոնի Memorial Hermann Hospital մանկական հիվանդանոցը վերջերս հիվանդ երեխաներին, ովքեր անկարող են դուրս գալ հիվանդանոցի տարածքից, հնարավորություն էր ընձեռել Google Glass-ի միջոցով վիրտուալ ճանապարհորդություն իրականացնել դեպի Հյուսթոնի կենդանաբանական այգի:

Իր բնույթի մեջ այս նախագիծն առաջինն է ԱՄՆ-ում: Երեխաները հնարավորություն ունեցան ոչ միայն «այվելել» կենդանաբանական այգի, այլև մոտիկից ուսումնասիրել կենդանիներին:

«Այս նախագիծն օգնեց իմ որդուն առողջ զգալ իրեն: Նա կենդանաբանական այգին տեսնելու հնարավորություն էր ստացել: Ուրիշ ի՞նչը կարող էր այդքան երջանկացնել նրան», – ասել է նախագծի առաջին մասնակցի՝ վեց տարեկան շաքարախտով հիվանդ երեխայի մայրը:

Memorial Hermann Hospital մանկական հիվանդանոցը խոստացել է, որ հիվանդներին օգնելու համար կփորձի գտնել Google Glass-ի օգտագործման նաև այլ տարբերակներ:

Լրահոս