Ապրիլ, 2025
April 2025
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Tesla Motors ընկերությունը կոչ է անում կողային հայելիները փոխարինել տեսախցիկներով
04/04/2014 10:35

Tesla Motors ընկերությունը կոչ է անում կողային հայելիները փոխարինել տեսախցիկներով

Ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող Կալիֆորնիական Tesla ընկերությունը և ավտոմեքենաներ արտադրողների Ասոցիացիան, որը միավորում է ԱՄՆ-ի ավելի քան 12 խոշորագույն ընկերություններ, այդ թվում՝ General Motors, Toyota և Volkswagen ընկերությունները, դիմել են ճանապարհային ապահով երթևեկության Ազգային գործակալությանը (NHTCA), որպեսզի վերջինս չեղյալ հայտարարի ավտոմեքենաներում կողային հայելիների պարտադիր տեղադրման պահանջը:

Tesla Motors-ն ու ավտոմեքենաներ արտադրողների Ասոցիացիան կարծում են, որ հայելիների փոխարանիումը տեսախցիկներով բացասաբար չի անդրադառնա երթևեկության անվտանգությանը, ավելին՝ այն կնվազեցնի աէրոդինամիկ դիմադրության գործոնը, ինչն էլ իր հերթին կնպաստի վառելիքի խնայողությանը:

Ընկերության Գլխավոր տնօրեն Էլոն Մասկը նշել է, որ ճանապարհային ապահով երթևեկության Ազգային գործակալության հետ իր բանակցությունները սկսվել են դեռ 2012 թվականից, երբ առաջին անգամ ներկայացրեց Tesla Model X ավտոմեքենան, որի սկզբնական տարբերակում կողային հայելիները բացակայում էին:

Միջնորդագրությունից մեկ օր անց NHTCA-ը հայտարարեց, որ ավտոմեքենաներում տեսախցիկների առկայության պարտադիր պայմանը կսկսի գործել 2018 թվականից: