Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Apple-ը «թափանցիկ ինտերֆեյս» տեխնոլոգիայի արտոնագիր է ձեռք բերել
01/04/2014 12:10

Apple-ը «թափանցիկ ինտերֆեյս» տեխնոլոգիայի արտոնագիր է ձեռք բերել

Մինչ ծրագրավորողները գուշակություններ են անում թափանցիկ սմարթֆոնի ստեղծման վերաբերյալ, Apple-ը որոշում է գնալ այլ ճանապարհով և թափանցիկություն ստեղծել ծրագրային մակարդակով: Խոսքը վերջերս գրանցված արտոնագրի մասին է, որը ստացել է «տեքստի թափանցիկ հավաքում» անվանումը:

Շատ հաճախ քայլելու ընթացքում անհրաժեշտություն է առաջանում հաղորդագրություն հավաքել, հաշվարկներ անել հաշվիչի միջոցով կամ էլ տեղեկատվություն փնտրել սմարթֆոնի բրաուզերում: Այդպիսի պահերին անախորժությունների մեջ ընկնելու հավանականությունը կտրուկ աճում է, քանի որ ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է սմարթֆոնի էկրանի վրա և այն ամենն ինչ կատարվում է մեր շրջակայքում անցնում է երկրորդ պլան:

Apple ընկերությունը բավականին հեշտ լուծում է առաջարկել այդ խնդրին: Բրաուզերի կամ հաղորդագրությունների հետ աշխատելու ընթացքում էկրանին կերևա մի ֆոն, որն իրական ժամանակի ռեժիմով կփոխանցվի սարքի տեսախցիկի միջոցով: Այսպիսով, կստեղծվի էկրանի թափանցիկության զգացողություն: Թափանցիկ էկրանը հնարավոր է ակտիվացնել և ապաակտիվացնել հավելվածների մենյուից:

ԱՄՆ-ի արտոնագրային բյուրո հայտը ներկայացվել էր դեռ 2012 թվականի սեպտեմբերից, սակայն այդ մասին հայտնի դարձավ միայն վերջերս: Այս տեխնոլոգիայի բազմաթիվ առավելությունների կողքին, այնուամենայնիվ, կա նաև մի թերություն՝ այն մարտկոցի մեծ աշխատանք է ծախսում:

Թե ինչ տեսք ունի «թափանցիկ ինտերֆեյսը» iOS 7-ում, կարելի է տեսնել`բացելով Facetime հավելվածը: