Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Կենսաթոշակային համակարգի կիրառման իրավական խնդիրների վերաբերյալ քննարկում
03/03/2014 19:38

Կենսաթոշակային համակարգի կիրառման իրավական խնդիրների վերաբերյալ քննարկում

Մարտի 4-ին, ժամը 15:00-ին, Էրեբունի պլազա բիզնես կենտրոնի Էրեբունի սրահում (26/1 Վ. Սարգսյան փողոց, 9-րդ հարկ) ՏՀՏ ոլորտի ընկերությունները կքննարկեն կենսաթոշակային համակարգի կիրառման հետ կապված իրավական խնդիրները, հաշվապահական ձևակերպումները։

«Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) ՏՏ ոլորտի ընկերություններից պարբերաբար գրություններ է ստանում ընկերություններում ստեղծված անորոշության, ՏՏ ոլորտի աշխատակիցների շրջանում տիրող դժգոհությունների վերաբերյալ: Ընկերությունների առաջարկությամբ՝ ԻՏՁՄ-ն կազմակերպում է քննարկում՝ փորձագետների մասնակցությամբ, որի արդյունքում հստակ խորհրդատվություն կտրամադրվի կազմակերպությունների տնօրեններին և հաշվապահներին»,- նշում եմ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ներկայիս օրենսդրական խառնաշփոթի պարագայում գործատուները պարտադրված են հաշվարկել աշխատակցի համար կուտակային կենսաթոշակ և վերջինիս վերաբերյալ հաշվարկ ներկայացնել ՀՀ ԿԱ ՊԵԿ՝ համաձայն Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին ՀՀ օրենքի: Միևնույն ժամանակ, թե´ քաղաքացիները, թե´ գործատուները նման օրենքի կիրառումը ՀՀ-ում օրինաչափ չեն համարում, ուստի նաև հրաժարվում են մինչև ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը կենսաթոշակային հատկացում իրականացնել: