Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
HTC ընկերությունը ներկայացրել է Desire 816 և Desire 610 սմարթֆոնները
26/02/2014 19:13

HTC ընկերությունը ներկայացրել է Desire 816 և Desire 610 սմարթֆոնները

MWC 2014 ցուցահանդեսի շրջանակներում  HTC ընկերությունը ներկայացրել է միջին դասի Desire 816 և Desire 610 նոր սմարթֆոնները: Desire 816-ի աշխատանքի հիմքում ընկած է 1.6 ԳՀց հաճախականությամբ Snapdragon 400 քառամիջուկ պրոցեսորը` Adreno 305 գրաֆիկայով: Գադջեթն ունի 1.5 Գբ օպերացիոն հիշողություն, 720×1280 կետային թույլատրությամբ 5.5 դույմանի սենսորային դիսփլեյ, 13 Մպ և 5 Մպ տեսախցիկներ, 8 Գբ ներկառուցված հիշողություն և microSD անցք: Այն հագեցած է նաև Bluetooth 4.0 և Wi-Fi 802.11 b/g/n, ինչպես նաև GSM/GPRS/EDGE, WCDMA/HSPA+ և 4G LTE կապի հնարավորություններով: Սմարթֆոնի չափսերը կազմում են 156.6 x 78.7 x 7.99 մմ, իսկ քաշը` 165 գ: Սարքավորման թողարկումը նախատեսված է սույն թվականի ապրիլին: Խանութներում այն կհայտնվի սև, սպիտակ, նարնջագույն, մոխրագույն, կանաչ և մուգ կապույտ գույներով:

Իսկ ինչ վերաբերում է Desire 610 սմարթֆոնին, այն ավելի կոմպակտ է, ունի 4.7 դույմանի QHD-դիսփլեյ, աշխատում է 1.2 ԳՀց Snapdragon 400 քառամիջուկ պրոցեսորով: Սարքավորումն ունի 1 Գբ հիմնական և 8 Գբ հիմնական հիշողություն, microSD-անցք, ինչպես նաև 8 Մպ և 1 Մպ տեսախցիկներ: Desire 610-ը վաճառքում կհայտնվի 2014 թվականի մայիսից: