Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
WhatsApp-ը պատրաստվում է գործարկել հեռազանգի ֆունկցիան
25/02/2014 11:34

WhatsApp-ը պատրաստվում է գործարկել հեռազանգի ֆունկցիան

Ինչպես հիշում եք, օրեր առաջ Facebook-ը 19 միլիարդ դոլարով ձեռք բերեց WhatsApp հաղորդագրությունների հարթակը: Հայտարարավեց նաև, որ հարթակը կգործի Facebook-ից անկախ կարգավիճակում: Երեկ, Mobile World Congress 2014-ի ընթացքում WhatsApp-ի ղեկավար Յան Կոումը հայտնել է, որ առաջիկա ամիսների ընթացքում WhatsApp-ը կգործարկի ձայնային զանգերի ֆունկցիան (Viber-ի նման), ինչը հնարավորություն կտա օգտվողներին հեռախոսազանգեր կատարել WhatsApp-ի միջոցով: Սկզբնական շրջանում նոր ֆունկցիան հասանելի կլինի Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սարքավորումների համար, այնուհետ կավելացվեն BlackBerry-ն և Nokia-ն: