Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Samsung vs Apple. պայքարը շարունակվում է գովազդի ոլորտում
22/02/2014 22:02

Samsung vs Apple. պայքարը շարունակվում է գովազդի ոլորտում

Մի քանի բավականին ինքնատիպ գովազդային հոլովակներից հետո Samsung-ը կրկին վերադարձել է իր ամենասիրելի թեմային` իր արտադրանքի համեմատությանը Apple-ի սարքավորումների հետ:

Տեսահոլովակներից մեկում ցուցադրվում է, թե ինչքան ավելի լավն է 5,7 դյույմանի Galaxy Note 3 պլանշետֆոնը`համեմատած 4 դյույմանի iPhone 5S-ի հետ: Որպես փաստարկներ ներկայացվում են սարքավորումների անկյունագծերի երկարությունները և, իհարկե, NBA աստղի`Ջեյմս Լեբրոնի կարծիքը, ով իր նախապատվությունը տալիս է կորեական արտադրողին:

Մյուս տեսահոլովակում Samsung-ը փորձում է ներկայացնել Galaxy Tab Pro 10.1-ի առավելությունը iPad Air-ի նկատմամբ, և պետք է խոստովանել, որ գովազդի գաղափարը բավականին հետաքրքիր է: Տեսահոլովակում  մատիտ է ցուցադրվում, այնուհետև պատմվում է, թե ինչքան հայտնի և օգտակար է այն գործունեության տարբեր ոլորտներում, իսկ տեսանյութի վերջում պարզվում է, որ բոլոր խոսքերը վերաբերում են պլանշետին, որն այնքան բարակ է, որ այն հնարավոր է թաքցնել անգամ մատիտի ետևում:  Իհարկե, պարզվում է նաև, որ Samsung-ի պլանշետը`գրեթե նույն լայնությամբ և երկարությամբ, ավելի բարակ է և այս ամենից զատ այն նաև հնարավորություն է տալիս առանց ֆիլմի դիտումն ընդհատելու ստուգել էլեկտրոնային փոստը: