Ապրիլ, 2025
April 2025
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Մանրամասներ BlackBerry Z3 Jakarta-ի մասին
19/02/2014 20:35

Մանրամասներ BlackBerry Z3 Jakarta-ի մասին

Չնայած այն փաստին, որ Z3 Jakarta սմարթֆոնի մշակմամբ զբաղվում է Foxconn ընկերությունը, այնուամենայնիվ այն թողարկվելու է BlackBerry բրենդի ներքո: BlackBerry Z3 Jakarta-ի աշխատանքի հիմքում ընկած է 1,2 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ պրոցեսոր և Adreno 305 գրաֆիկական ենթահամակարգը: Սարքավորումը հագեցած է 1,5 Գբ օպերացիոն  հիշողությամբ և նրա սկզբնական արժեքը կազմելու է 150 ԱՄՆ դոլար, որը չնչին գումար է կանադական ընկերության համար, սակայն միանգամայն ակտուալ է զարգացող երկրների շուկաներում ներկայանալու համար, որտեղ անխուսափելի է դառնալու  Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների հետ մրցակցությունը:

BlackBerry Z3 Jakarta-ն կարելի է դասել այն սարքավորումների շարքին, որոնք ամբողջությամբ կառավարվում են սենսորային համակարգով: Իր արտաքին տեսքով Z3 Jakarta-ն տարբերվում է BlackBerry բրենդի մյուս սմարթֆոններից, բայց համապատասխանում է Z-սերիայի նոր տենդենցներին: Ենթադրվում է, որ այն կներկայացվի հաջորդ շաբաթ Բարսելոնայում կայանալիքMWC ցուցահանդեսի ժամանակ: