Web

Դեկտեմբեր, 2025
December 2025
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  

Շուտով ինքներդ կկարողանաք ձևավորել Facebook-ի ''Look Back''-ը
07/02/2014 14:52

Շուտով ինքներդ կկարողանաք ձևավորել Facebook-ի ''Look Back''-ը

Եթե չեք հավանել Ձեր մասին Facebook-ի պատրաստած ֆիլմը, կարծում եք, որ չափազանց շատ են անցյալից նկարները, մի շտապեք հուսահատվել, քանի որ ներկա պահին Facebook-ն աշխատում է մի նոր ֆունկցիայի վրա, որը Ձեզ հնարավորություն կտա փոփոխել կամ էլ միանգամայն նոր ֆիլմ պատրաստել: Ըստ որոշակի աղբյուրներից ստացված տեղեկության, այդ ֆունկցիան պետք է մեկնարկեր Look Back-ին զուգահեռ, սակայն ինչ-ինչ պատճառներով մեկնարկը հետաձգվել է:

Facebook-ը տեղեկացրել է, որ շատ շուտով օգտատերերը հնարավորություն կունենան ձևավորելու իրենց ֆիլմը` օգտագործելով այն լուսանկարներն ու տեսահոլովակները, որոնք կցանկանան: Նրանք կկարողանան փոփոխել ինչպես արդեն պատրաստի տեսահոլովակը, այնպես էլ ձևավորել միանգամայն նորը`անընդհատ թարմացնելով ֆիլմում օգտագործվող նկարները: