Նոյեմբեր, 2025
November 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հրապարակվել են HTC M8 նոր սմարթֆոնի նկարները
07/02/2014 10:14

Հրապարակվել են HTC M8 նոր սմարթֆոնի նկարները

Ըստ հրապարակված նկարների HTC M8-ն իր դիզայնով նման է լինելու HTC One-ին: Սակայն, ի տարբերություն նախորդ մոդելի, այն տարբերվելու է իր դիսփլեյի բարակ շրջանակով:

Ենթադրվում է, որ այն ունենալու է Snapdragon 800 միկրոսխեմա, 5 դույմանի թաչսքրին, 2Գբ հիմնական հիշողություն, 2 օբյեկտիվներից բաղկացած տեսախցիկ  և աշխատելու է  Android 4.4.2 KitKat օպերացիոն համակարգով:

Հետաքրքրություն առաջացրեց այն հանգամանքը, որ լուսանկարները հրապարակելուց անմիջապես հետո դրանք ջնջվեցին անհայտ աղբյուրների կողմից, ինչն ավելի հավանական է դարձնում այն հանգամանքը, որ լուսանկարներում պատկերված էր HTC M8 սմարթֆոնի բնօրինակը: