Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Apple-ը դիտարկում է iWatch-ի լիցքավորման երեք տարբերակ
05/02/2014 10:06

Apple-ը դիտարկում է iWatch-ի լիցքավորման երեք տարբերակ

iWatch-ի մշակման գործընթացի ամենակարևոր և ակնհայտ խնդիրներից մեկը դրա աշխատանքի տևողությունն է: Apple-ի աշխատակիցներն այժմ ակտիվ աշխատանքներ են տանում սարքավորման աշխատանքի տևողության երկարացման ուղղությամբ և այդ կապակցությամբ նրանք մի քանի հնարավոր տարբերակներ են դիտարկել:

Ինչպես նշում է The New York Times-ը, Apple-ը iWatch ''խելացի'' ժամացույցների լիցքավորման երեք տարբերակ է դիտարկում: Ընկերությունը դեռևս հակված է լիցքավորումն իրականացնել ինդուկցիոն անլար մեթոդով: Մագնիսական ինդուկցիան թույլ կտա առանց որևէ լարի միացման, հատուկ հարմարանքի միջոցով լիցքավորել սարքավորումը: Այս պարագայում, այնուամենայնիվ, օգտատերը ստիպված է լինելու ձեռքից հանել smart watch-ը:

Apple-ում քննարկվում է լիցքավորման հնարավոր ևս երկու տարբերակ, դրանք են` արևային մարտկոցն ու կինետիկ լիցքավորումը: Այս երկու տարբերակներն էլ այս կամ այն տեսքով օգտագործվում են սպառողական սարքավորումներում, իսկ կինետիկ լիցքավորումն արդեն բավականին երկար ժամանակ է, որ գործածվում է ժամացույցներում: Խնդիրն այն է, որ նման բարդ էլեկտրական սարքավորման պարագայում երկու տարբերակներն էլ դեռևս ի վիճակի չեն լինի հաղթահարելու իրենց առաջ դրված խնդիրները: Apple-ին թերևս մի քանի տարի էլ անհրաժեշտ կլինի, որպեսզի կարողանա նման տեխնոլոգիաներ ապահովել օգտատերերի համար:

Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ Apple-ը փորձում է երկարացնել իր թողարկած սարքավորումների աշխատանքի տևողությունը և, պետք է նշել, որ բազմաթիվ փորձերից ամենահաջողվածը Intel-ի հետ համագործակցությունն էր, որի Haswell սերնդի պրոցեսորներն անհամեմատ երկարացրեցին MacBook Air-ի և MacBook Prօ-ի աշխատանքի տևողությունը:

Արևի էներգիայի հանդեպ ունեցած Apple-ի հետաքրքրությունը հաստատել է iPod-ի հեղինակ և Google-ի ներկայիս աշխատակից Թոնի Ֆադելլը:

Այսպիսով, ի հայտ եկավ ևս մի պատճառ, որպեսզի անհամբեր սպասենք iWatch-ի թողարկմանը և տեսնենք, թե վերը նշված տարբերակներից Apple-ը որն է ի վերջո գերադասել: