Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հարավային Կորեան կգործարկի բջջային 5G ցանցը
31/01/2014 22:20

Հարավային Կորեան կգործարկի բջջային 5G ցանցը

Հարավային Կորեան պատրաստվում է անցում կատարել հաջորդ սերնդի՝ 5G ցանցի: Նոր սերնդի կապը թույլ կտա ֆիլմեր բեռնել ընդամենը 1 վայրկյանում:

Մինչև 2020 թվականը Հարավային Կորեան մտադիր է ապահովել 5G ցանցի մեկնարկն ամբողջ երկրի տարածքում: Ցանցի փորձարկումները նախատեսվում են 2017 թվականից:

Տվյալների փոխանցման արագությունը կկազմի 1 ԳԲ/վրկ: Կորեացի օգտատերերը կկարողանան իրենց հեռախոսների, պլանշետների և համակարգիչների միջոցով բեռնել 800 ՄԲ մեծության տեսանյութեր ընդամենը մեկ վայրկյանի ընթացքում, մինչդեռ 4G ցանցի դեպքում դրա համար պահանջվում է  40 վայրկյան:

«Նախորդ հարյուրամյակի 90-ականներին մենք նպաստեցինք 2G, այնուհետև արդեն 21-րդ դարում 3G և 4G ցանցերի ընդլայնմանը: Եկել է ժամանակը մտածելու 5G-ի զարգացման մասին»,- հայտարարել են Հարավային Կորեայի Գիտության նախարարության ներկայացուցիչները:

Հարավային Կորեան 5-րդ սերնդի ցանցի փորձարկումներով մտադիր է առաջ անցնել մյուս բոլոր երկրներից, այդ իսկ պատճառով արդեն սկսել է իր ակտիվ աշխատանքներն այդ ուղղությամբ: Հարավային Կորեայի գիտության և կրթության նախարարությունները պատրաստվում են 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով ներդրում կատարել:

Նախագիծը կյանքի կոչելու համար Հարավային Կորեայի կառավարությունը պատրաստվում է ներգրավել SK Telecom, Korea Telecom և տեղական այլ օպերատորների, ինչպես նաև էլեկտրոնիկայի և կենցաղային սարքավորումների արտադրության ոլորտում առաջատար Samsung Electronics և LG Electronics խոշորագույն ընկերություններին: