Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Facebook-ը վիդեոգովազդ կվաճառի
07/08/2013 12:49

Facebook-ը վիդեոգովազդ կվաճառի

Facebook-ը նախատեսում է կայքում վիդեո գովազդ վաճառել, որից ակնկալվող եկամուտը պետք է կազմի օրեկան 2.5մլն դոլար: Խոշորագույն սոցցանցը, որի լսարանը 1.15 մլրդ է, 15 վայրկյանանոց գովազդներ կվաճառի պրեմիում սեգմենտի գովազդատուներին:

Հեռուստատեսային գովազդի տևողությունը չգերազանցող այս հոլովակները սկզբնական շրջանում կվաճառվեն ամբողջ օրով՝ սեռային ու տարիքային թիրախով: Նվազեցնելով թիրախը աշխարհագրական դիրքի և հետաքրքրությունների հաշվին՝ Facebook-ն ավելի է նմանեցնում իր առաջարկը հեռուստատեսայինին, որպեսզի հեշտացնի գովազդային մեծ եթերաժամանակ ունեցող բրենդերի առևտուրը:

Facebook-ի օգտատերերը նույն հոլովակը օրվա ընթացքում երեք անգամից ավել չեն տեսնի: Հոլովակի տեղադրման գինը կախված կլինի, թե որքան մեծ լսարանի է ուղղված. մեկ օրը կարժենա  1 – 2.5 մլն դոլար:

Անցած շաբաթ տված հարցազրույցներից մեկում Մարկ Ցուկերբերգը (Mark Zuckerberg) նշել էր, որ իր համար կարևոր է ընդհանուր լսարանի արձագանքի գովազդին. «Այն ցուցանիշը, որին ես խստորեն հետևում եմ՝ մեր գովազդի որակն է ու մարդկանց զգացողությունները դրանից հետո: Մենք չենք նկատում օգտատերերի գոհունակության մեծ անկում»:

Facebook-ի ծրագրերում է մտնում սահմանափակել գովազդների քանակը՝ մինչև մեկ հայտարարություն յուրաքանչյուր 20 iPad-ի վրա: Դա նշանակում է, որ նորությունների հոսքի 5% -ը գովազդ կլինի: