Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Samsung-ը 300 միլիոն դոլար արժողությամբ կենտրոնակայան է կառուցում Սիլիկոնային հովտում
10/07/2013 22:13

Samsung-ը 300 միլիոն դոլար արժողությամբ կենտրոնակայան է կառուցում Սիլիկոնային հովտում

Samsung կորպորացիան սկսում է 300 միլիոն դոլար արժողությամբ կենտրոնակայանի կառուցումը ԱՄՆ Սան Խոսե քաղաքում (Սիլիոկնային հովիտ): Սիլիկոնային հովտում կենտրոնակայանի կառուցմամբ, կորպորացիան առաջատար նորարար ընկերության իր համբավն ամրապնդելու նպատակ ունի:

Շինարարության ավարտը նախատեսված է 2015թ.-ին: Նախագիծն իրականացնում է NBBJ հանրահայտ ճարտարապետական բյուրոն: Samsung-ի կենտրոնակայանը տեղակայված կլինի Apple, Google, Intel, Cisco Systems ընկերությունների գլխավոր գրասենյակների հարևանությամբ:

Նախագծի համաձայն կենտրոնական մասնաշենքը կունենա 10 հարկ, այնտեղ կաշխատի մոտ 2000 աշխատակից: Կենտրոնական մասնաշենքից բացի նախագծված են նաև այլ նշանակության շինություններ` տնտեսական, սպորտային, հանգստի, սննդի և այլն:

Ճարտարապետների մտահաղացմամբ, հետաքրքիր դիզայնը և հարմարավետությունը նշանակություն ունեն օգնելու նոր մտահաղացումների առաջացմանն ու իրականացմանը:

Նշենք, որ կենտրոնակայանի կառուցումը Samsung-ի առաջին խոշոր ներդրումը չէ ԱՄՆ-ում, այս տարվա ապրիլ ամսին կորպորացիան ԱՄՆ-ում 100 միլիոն դոլար կապիտալով վենչուրային հիմնադրամ է ստեղծել: