Ապրիլ, 2026
April 2026
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
«Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունումը շարունակվում է
14/04/2026 11:30

«Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունումը շարունակվում է

«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարվում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ։

Մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքը և (կամ) ծառայությունը գտնվում է գաղափարի փուլում: Ծրագիրը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:

Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն կազմում է 75,000,000 (յոթանասունհինգ միլիոն) ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին մինչև 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am համակարգի միջոցով մինչև 2026թ. ապրիլի 27-ը՝ ժամը 16:00-ն, հետևյալ հղումով:

Մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ներկայացված են հղումով:

Մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԴՄ-2026/01:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 590075, 010 590174, 010 590124 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլ. փոստին:

Լրահոս