
STATECS-ը մասնաճյուղ է բացել Վանաձորում
Տվյալների վերլուծության ոլորտում մասնագիտացած STATECS-ն ընդլայնում է գործունեության աշխարհագրությունը: Աշխարհի առավել քան 10 երկրում կլինիկական հետազոտություններ իրականացնող մի շարք խոշոր դեղագործական և կենսատեխնոլոգիական կազմակերպությունների հետ համագործակցող ընկերությունն իր հերթական մասնաճյուղն է բացել, այս անգամ Վանաձորում։
«Մասնաճյուղի բացումը Վանաձորում STATECS-ին թույլ կտա նոր տաղանդներ բացահայտել և ապակենտրոնացնել շուկայում առկա մեծ հնարավորությունները Երևանից դուրս: Վանաձորն էլ իր հերթին առաջարկում է մոտիվացված երիտասարդության մեծ ներուժ, որի մտավոր կարողությունները մենք կարող ենք հղկել ու ճիշտ ներկայացնել միջազգային շուկային», – ասում է STATECS-ի տնօրեն Տիգրան Ալիխանյանը:
Խոշոր դեղագործական ընկերությունների հետ համագործակցող, նրանց համար երաշխավորված կլինիկական փորձարկումների համար անհրաժեշտ բոլոր տվյալների հավաքագրումը, կենտրոնացումը և վերլուծությունն իրականացնող STATECS-ն այսքանով իր գործունեության շրջանակը չի ամփոփում: Այստեղ մասնագիտական արդյունքներից բացի առաջնահերթություն են համարում նաև կադրերի պատրաստումը:
Ընկերությունում սկսնակից մինչև ավագ վիճակագրական վերլուծության համակարգի մասնագետների SAS ծրագրավորողների թափուր հաստիքներ կան: Այնպես որ կա հրաշալի հնարավորություն տվյալների վերլուծության ոլորտում առաջատար ընկերությունում աշխատանքի անցնելու, իսկ եթե մասնագետ չեք, հոգ չէ, կարող եք նոր մասնագիտություն ձեռք բերել՝ միանալով STATECS-ի SAS ծրագրավորման անվճար դասընթացին:
Լավագույն ուսանողները դասընթացի ավարտին կստանան աշխատանքի հնարավորություն Վանաձորի գրասենյակում։
«Այն ուսանողները, որոնք սովորում են համալսարանում, փորձաշրջանից հետո STATECS-ում աշխատանքի անցնելու դեպքում կստանան ուսման վարձի 50-100% փոխհատուցում, իսկ անվճար սովորող ուսանողները կստանան նույն չափի կրթաթոշակ», – STATECS-ի հիմնադիր Նաիրի Ալիխանյանը նկատում է՝ Վանաձորը նոր մեկնարկակետ է ընկերության համար, որի փորձով STATECS-ը նպատակ ունի ընդլայնվել ու մասնաճյուղեր ունենալ Հայասատնի տարբեր քաղաքներում:
Սա ոչ միայն հերթական քայլառաջ էSTATECS-ի համար, այլ կարևոր շեշտադրում՝ համայնքների համաչափ զարգացման, որակյալ կրթության ապակենտրոնացման ու մարզերում մրցունակ կադրերի պատրաստման համատեքստում: Այնպես որ միացեք STATECS-ին…նաև Վանաձորում:
-
11:40 21/05/25Team Telecom Armenia-ն Տավուշում ամբողջովին վերազինել է բջջային ցանցը
-
17:35 16/05/25Արի՛ ժամանակի միջով ճամփորդելու. Team-ի Կապի թանգարանը միացել է թանգարանային տոներին
-
16:13 30/04/25Team Telecom Armenia-ն ընդլայնում է միջազգային գործակցությունը․ ԱՄՆ առաջատար լրատվական ալիք Newsmax-ը կհեռարձակվի Հայաստանում
-
13:27 22/04/25Team Telecom Armenia-ն հիմնում է 1 հեկտար անտառ Լոռու մարզում
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է