Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Team Telecom Armenia-ն Տավուշում ամբողջովին վերազինել է բջջային ցանցը
21/05/2025 11:40

Team Telecom Armenia-ն Տավուշում ամբողջովին վերազինել է բջջային ցանցը

Team Telecom Armenia-ն ամբողջովին վերազինել է բջջային ցանցը Տավուշի մարզում, ինչի շնորհիվ հազարավոր տավուշցիներ արդեն իսկ օգտվում են շեշտակի ավելի որակյալ և արագ կապից:

Մարզում բազային կայանների ավելացման և նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ զգալիորեն ընդլայնվել է ցանցի ծածկույթը, բարձրացել է բջջային ինտերնետի արագությունը և ցանցի թողունակությունը:

Այժմ տավուշցիները կարող են օգտվել Team-ի ծառայություններից նույնիսկ այն տարածքներում, որտեղ նախկինում նկատվում էին ծածկույթի կամ արագության սահմանափակումներ։ Արագ և որակյալ կապը հասանելի է նաև Դիլիջանի թունելում:

«Մենք 2025-ը հայտարարել ենք բջջային ցանցի վերազինման տարի՝ 10 միլիարդ դրամ ներդնելով լայնամասշտաբ աշխատանքների իրականացման համար: Վստահ քայլերով առաջ ենք գնում՝ մեր բաժանորդներին ապահովելու որակյալ և անխափան կապով երկրի բոլոր անկյուններում»,-ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Բջջային ցանցի բարելավման աշխատանքներ կընթանան նաև մայրաքաղաք Երևանում, մյուս մարզերում և միջպետական ճանապարհներին:

4G ցանցի բարելավմանը զուգահեռ՝ Team-ը շարունակում է 5G ցանցի գործարկման աշխատանքները: Ընկերությունն օրերս հայտարարել է Երևանի Էրեբունի վարչական շրջանում ցանցի գործարկման մասին, իսկ առաջիկայում այն հասանելի կլինի մայրաքաղաքի այլ թաղամասերում ևս:

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Լրահոս