«Կասպերսկի»-ն ստեղծել է անվտանգ բաշխված արդյունաբերական ցանցերի կառուցման միասնական լուծում
«Կասպերսկի» ընկերությունն ստեղծել է բաշխված արդյունաբերական ցանցերի կառուցման և պաշտպանության նոր համալիր լուծում։ Դրա կազմում են Kaspersky SD-WAN-ը և Kaspersky Industrial CyberSecurity-ն (KICS)։ Ընկերությունը հայտնում է, որ լուծումների համատեղ օգտագործումը թույլ է տալիս կառուցել արդյունաբերական օբյեկտների և համակարգերի մոնիտորինգի բաշխված համակարգ ցանկացած տեսակի ցանցերի միջոցով (MPLS, LTE և այլն), ապահովել տվյալների փոխանցման անկայուն ուղիներ կամ կառավարման բաշխված վահանակներով տեղային համակարգեր ունեցող աշխարհագրորեն բաշխված օբյեկտներով արդյունաբերական ձեռնարկությունների կիբեռանվտանգությունը, որտեղ լիարժեք KICS for Networks սենսոր օգտագործելու հնարավորություն չկա։
Kaspersky SD-WAN-ը լուծում է՝ նախատեսված խափանումների նկատմամբ կայուն կենտրոնացված կառավարմամբ տարածականորեն բաշխված ցանց կառուցելու համար: Այն օգնում է ապահովել արտադրական գործընթացների անընդհատությունը և բարձրացնել դրանց արդյունավետությունը: Kaspersky SD-WAN-ը թույլ է տալիս առանձնացնել տրաֆիկի տարբեր տեսակները և գերակայություններ տալ դրան, ինչը երաշխավորում է ցանցի անվտանգ տարանջատումը և անխափան աշխատանքը նույնիսկ անկայուն միացումների պայմաններում: Տեղակայման ընթացքում օգտագործվում են անլար կապուղիներ, ինչպես նաև կոմպակտ շարժական սարքեր (CPE)՝ ներառյալ հեռավոր օբյեկտներում և ենթակառուցվածքների դժվարամատչելի տեղերում: Zero Touch Provisioning տեխնոլոգիան թույլ է տալիս հեռավար կարգավորել ցանցային սարքերը ավտոմատ ռեժիմով, ինչը պարզեցնում և արագացնում է նոր արդյունաբերական օբյեկտների միացումը:
Kaspersky Industrial CyberSecurity-ն արդյունաբերական անվտանգության հավաստագրված հարթակ է: Դրա հիմքում են երկու առանցքային բաղադրիչներ՝ KICS for Nodes-ը և KICS for Networks-ը։ KICS for Nodes-ը նախատեսված է կառավարման ավտոմատացված համակարգերի (ԿԱՀ) Windows և Linux ժամանակակից կամ հնացած ՕՀ-ով գործող աշխատանքային կայանների և սերվերների պաշտպանության համար, այն նաև հարթակի սենսորն է (ԿԱՀ-ի կազմում են տվյալների կառավարման և հավաքագրման սերվերները (SCADA), տվյալների պահպանման սերվերները, տվյալների շլյուզները, ճարտարագետների և օպերատորների ստացիոնար աշխատանքային կայանները, ճարտարագետների և օպերատորների մոբայլ աշխատանքային կայանները, համակարգիչները, որոնք օգտագործվում են տեխնոլոգիական ցանցերի կառավարման և արդյունաբերական ավտոմատացման համակարգերի ԾԱ-ի մշակման համար)։ KICS for Networks-ը պլատֆորմի սերվերն է և թույլ է տալիս կառավարել ավտոմատացման համակարգում ներառված ակտիվները, հայտնաբերել դրանց խոցելիությունները և տեղեկացնել ռիսկերի մասին, ինչպես նաև հայտնաբերել ցանցային անոմալիաները և սպառնալիքները, ինչը հատկապես կարևոր է ծրագրավորվող կոնտրոլերների, ԿԱՀ-ի ռելեային պաշտպանության տերմինալների, արդյունաբերական երթուղիչների և կառավարվող կոմուտատորների պաշտպանության համար։ Այն թույլ է տալիս նաև հայտնաբերել տեխնոլոգիական գործընթացի առանցքային պարամետրերի վտանգավոր փոփոխությունները և դրանց անոմալիաները արդյունաբերական պրոտոկոլների փաթեթների խորը վերահսկողության միջոցով: Համատեղ աշխատելով՝ KICS հարթակի երկու բաղադրիչները հնարավորություն են տալիս իրականացնել արդյունաբերական ավտոմատացման համակարգերի ամբողջ ծրագրային-տեխնիկական համալիրի անվտանգության խորը աուդիտ:
««Կասպերսկի» ընկերության համար արդյունաբերական կիբեռանվտանգության էկոհամակարգի զարգացումը կայուն զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից մեկն է: Մենք լսում ենք մեր հաճախորդների հարցումները և ադապտացնում մեր լուծումները՝ «անկար» ինտեգրման և դրանց տիրապետելու ամբողջական արժեքի օպտիմալացման համար: Kaspersky SD-WAN-ի և Kaspersky Industrial CyberSecurity-ի վրա հիմնված համալիր լուծման օգտագործումը մեծացնում է ենթակառուցվածքի մասին իրավիճակային իրազեկվածությունը, դրա դիտարկելիությունը և անվտանգությունը, էապես նվազեցնում է ինչպես կապիտալ, այնպես էլ գործառնական ներդրումները պաշտպանության միջոցներում: Այն նաև օգնում է լուծել մասնագետների պակասի խնդիրը. տեղեկատվության պաշտպանության տեղեկատվական և գործառնական տեխնոլոգիաների բոլոր միջոցների միասնական կառավարման կոնսոլի շնորհիվ կարելի է կիրառել անվտանգության միասնական քաղաքականություն աշխարհագրորեն բաշխված օբյեկտներում և հայտնաբերել սպառնալիքներն արձագանքման միասնական կենտրոնում: Լուծման բաղադրիչները համապատասխանում են կարգավորողների պահանջներին, լավագույն համաշխարհային փորձին և հավաստագրված են ԿԱՀ-ի վենդորների կողմից, ինչը երաշխավորում է դրանց հուսալիությունն ու անվտանգությունը»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության արդյունաբերական կիբեռանվտանգության լուծումների առաջատար մենեջեր Կիրիլ Նաբոյշչիկովը:
-
16:25 24/12/24Team Telecom Armenia-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
-
19:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
-
17:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում
-
20:26 13/12/24Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է