Հայաստանյան Chessify-ը դարձել է FIDE կորպորատիվ շախմատի աշխարհի չեմպիոն՝ ստանալով «Աշխարհի ամենախելացի ընկերություն» տիտղոսը
Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) անդամ ընկերություններից Chessify-ը, որը նաև ԱՏՁՄ կառավարող խորհրդի անդամ է, հունիսի 15-17-ը Նյու Յորքում կայացած FIDE կորպորատիվ շախմատի աշխարհի առաջնությունում դարձել է չեմպիոն՝ ստանալով «Աշխարհի ամենախելացի ընկերություն» տիտղոսը։
Տասներկու ֆինալիստների մեջ (Goldman Sachs, BlackRock, Nanjing Spark Chess Technology, ChessMood, GRECO, UBS Group AG, Chessify, Freedom Holding Corp, Google, Tengizchevroil, Deutsche Bank, SIG), Chessify-ը նաև մրցում էր ChessMood-ի հետ, որը նույնպես հայկական ընկերություն է՝ դարձնելով ամբողջ մրցակցությունը ոչ թե հաղթանակի պայքար, այլ Հայաստանը շախմատում առաջատար երկիր դիրքավորելու ընկերական համագործակցություն։
Հատկանշական է, որ նույն օրը համընկել էր հայ անվանի շախմատի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի 95-րդ տարելիցի հետ
FIDE-ի հետ հարցազրույցում, Chessify-ի հիմնադիր-տնօրեն Գոռ Վարդանյանը (ԱՏՁՄ խորհրդի անդամ), պատմել է ընկերության ստեղծման ու մարտահրավերների մասին՝ միաժամանակ նշելով, որ աշխարհի 100 լավագույն գրոսմայստերներերի 50%-ը Chessify-ի հարթակից են օգտվում։
Chessify-ը շախմատային հարթակ է, որը հեղաշրջում է շախմատասեր հանրության փորձը՝ շախմատային ծրագրերում կիրառելով արհեստական բանականության նորագույն տեխնոլոգիաներ։ Ստարտափը մատուցում է ծառայություններ նախատեսված ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մակարդակի շախմատիստների համար։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է