Team Telecom Armenia-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապի ամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝ բոլոր բաժանորդներին։
Երևանի մետրոյում, որտեղ ինտերնետ հասանելիության ապահովումը տեխնիկապես բավականին բարդ գործընթաց է, արդեն գործում է Team-ի 4G ծածկույթը։ Սրա շնորհիվ բաժանորդները մետրոյի բոլոր կայարաններում, այդ թվում՝ ստորգետնյա, ապահովված կլինեն գերարագ շարժական ինտերնետով և բջջային կապով։
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար։ Առաջին և կարևորագույն ուղղություններից մեկը Երևանի մետրոն է, որի ուղևորներն այսուհետև չեն ունենա կապի և ինտերնետի խնդիր։ Մենք տեսնում ենք ցանցում առկա խնդիրները և, առաջնահերթություն տալով ամենակարևորներին, շարժվում ենք առաջ։ Բացի այս, մենք անընդմեջ ուսումնասիրում և հաշվի ենք առնում մեր բաժանորդների կարծիքը ցանցի արդիականացման ուղղությունները մշակելիս»,- նշում է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Team-ի 4G ինտերնետը հնարավորություն կտա մետրոյի ուղևորներին անխափան օգտվել հավելվածներից, դիտել տեսանյութեր, հաղորդակցվել ու լսել երաժշտություն։
Մետրոյի աշխատանքներին զուգահեռ ընկերությունը բջջային ցանցի կառուցման ու վերազինման լայնածավալ աշխատանքներ է մեկնարկել նաև Երևանի համայնքներում և մարզերում։ Ծրագրի շրջանակում ավելացվելու է բջջային կայանների թիվը, բարելավվելու են շարժական ցանցի ու ինտերնետի արագությունը։
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է