Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
SE Labs. «Կասպերսկի»-ի լուծումները կրկին 100%-անոց արդյունավետություն են ցույց տվել վնասաբեր ԾԱ-ի դեմ
16/01/2024 10:55

SE Labs. «Կասպերսկի»-ի լուծումները կրկին 100%-անոց արդյունավետություն են ցույց տվել վնասաբեր ԾԱ-ի դեմ

Kaspersky Security բիզնեսի համար, Kaspersky Small Office Security և Kaspersky Plus լուծումներն առավելագույն գնահատական են ստացել 2023-ի երրորդ եռամսյակում SE Labs ընկերության թեստավորման արդյունքներով։

«Կասպերսկի» ընկերությունը հայտնում է, որ բոլոր երեք պրոդուկտները բացարձակ արդյունավետություն են ցույց տվել փոստի և վեբի միջոցով տարածվող վնասաբեր ԾԱ-ի գրոհների դեմ և ստացել ամենաբարձր միավորները:

Թեստավորման ընթացքում օգտագործվել են չարագործների կողմից կիրառվող իրական մարտավարություններով, տեխնիկաներով և ընթացակարգերով սցենարներ։ «Կասպերսկի»- ի լուծումները ստացել են առավելագույն հնարավոր միավորներ Protection Accuracy և Legitimate Accuracy ցուցանիշներով: Դրանք հայտնաբերել և արգելափակել են բոլոր սպառնալիքները, որոնք կարող էին թափանցել թեստային համակարգ, ինչպես նաև ճշգրիտ դասակարգել են օրինական հավելվածներն ու URL հասցեները:

Արդյունքում՝ պաշտպանական պրոդուկտները հավաքել են առավելագույն միավորներ Total Accuracy Rating ընդհանուր ցուցանիշով՝ ցույց տալով 100% արդյունավետություն վնասաբեր ԾԱ-ի դեմ և զբաղեցնելով առաջին տեղերը «Խոշոր բիզնեսի պաշտպանություն» (Enterprise), «Փոքր բիզնեսի պաշտպանություն» (Small Business), «Առանձին օգտատերերի պաշտպանություն» (Home) անվանակարգերում: Լուծումներին շնորհվել է հնարավոր ամենաբարձր AAA վարկանիշը։

«Կասպերսկի»-ն կանոնավոր կերպով մասնակցում է SE Labs-ի եռամսյակային թեստերին: 2023-ի առաջին եռամսյակում ընկերության պրոդուկտները նույնպես ստացել են ամենաբարձր ամփոփիչ միավորները և ցույց տվել 100% արդյունավետություն, իսկ 2022-ին դրանք նման չորս թեստերից երեքում գրավել են առաջին տեղերը՝ ցույց տալով 100% պաշտպանական արդյունք, ստանալով Total Accuracy Rating-ի առավելագույն գնահատական և ամենաբարձր AAA ամփոփիչ վարկանիշը։

«Վնասաբեր ծրագրերի քանակն ամեն տարի աճում է, և այդ թվում մենք հայտնաբերում ենք գրոհներ, որոնց նախկինում չենք բախվել: Չարագործները մշտապես կատարելագործում են իրենց մեթոդները, ուստի ընկերություններն ու մասնավոր օգտատերերն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում նոր գրոհների։ Մեր տեխնոլոգիաներն ու պրոդուկտները բարելավելու համար մենք ոչ միայն ուսումնասիրում ենք կիբեռսպառնալիքների լանդշաֆտը և վնասաբեր ԾԱ-ի նոր տեսակները, այլ նաև մասնակցում ենք անկախ թեստավորումների: Այդ կերպ մենք կարող ենք վստահ լինել, որ չարագործներից մեկ քայլ առաջ ենք և ապահովում ենք մեր հաճախորդների համապարփակ պաշտպանությունը: Մեր պրոդուկտները կանոնավոր կերպով մասնակցում են SE Labs-ի թեստավորումներին, և մենք ուրախ ենք կրկին ստանալ սպառնալիքների արդի տեսակների դեմ դրանց ամենաբարձր արդյունավետության հաստատումը»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության հակավիրուսային հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Վլադիմիր Կուսկովը:

Ընդհանուր առմամբ, 2013-ից 2022-ին «Կասպերսկի»-ի պրոդուկտները մասնակցել են 827 անկախ թեստերի և ստուգատեսների, 587 անգամ զբաղեցրել են առաջին տեղերը և 685 անգամ ընդգրկվել լավագույն եռյակում: