«Կասպերսկի»-ն նշել է «սև ուրբաթ»-ին առցանց խարդախությունների տարածված սխեմաները
«Սև ուրբաթ»-ին ընդառաջ «Կասպերսկի» ընկերությունը հաշվետվություն է հրապարակել առցանց շոփինգի ոլորտում արդիական կիբեռսպառնալիքների մասին: Հաշվետվության համաձայն՝ 2023-ին աշխարհում հայտնաբերվել է ավելի քան 13 մլն ֆիշինգային գրոհ, որոնց շրջանակներում չարագործները նմանակել են հայտնի մարկետփլեյսները, լյուքս դասի բրենդերը և սարքերի խանութները։
Ընկերությունը հայտնում է, որ ֆիշինգը և սկամը շարունակում են մնալ ամենաարդիական մարտավարություններից մեկը խարդախների շրջանում: Այսպես, 2023-ի առաջին տասն ամիսների ընթացքում ընկերության լուծումներն ամբողջ աշխարհում բացահայտել են գրեթե 31 մլն ֆիշինգային գրոհ, որոնք ուղղված են եղել առցանց խանութների, վճարային համակարգերի և ֆինանսական կազմակերպությունների դեմ։ Ընդ որում՝ դեպքերի 43,5%-ում չարագործները քողարկվել են էլեկտրոնային առևտրի հարթակների անվան տակ (13 մլն գրոհ)։
Հոկտեմբերից սկսած «սև ուրբաթ» (black friday) բառերն օգտագործող դոմենների թիվը եռապատկվել է։ Նման կայքերի թվում հանդիպում են ինչպես ամբողջովին հորինված խանութներ, այնպես էլ իրական առցանց հարթակների ճշմարտանման կրկնօրինակներ: «Կասպերսկի» ընկերությունը մշտապես հայտնաբերում է հագուստի, կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի խանութների բազմաթիվ կեղծ էջեր: Ամենից հաճախ հանդիպում է սխեմա, որի դեպքում մարդիկ, արդյունքում, չեն ստանում իբր ձեռք բերված ապրանքները։
Չարագործները թիրախավորում են նաև սարքերով հետաքրքրվողներին։ Օրինակ՝ նրանք ակտիվորեն ստեղծում են Apple-ի արտադրանքի առաջարկով կեղծ էջեր։ Ընդհանուր առմամբ, 2023-ի հունվար-հոկտեմբերին «Կասպերսկի» ընկերության լուծումներն աշխարհում հայտնաբերել են օգտատերերի վրա այդ ապրանքանիշի արտադրանքի հիշատակմամբ 2,8 մլն ֆիշինգային գրոհ։ Գեյմերները նույնպես բախվում են խարդախության հետ, մասնավորապես, երբ փորձում են գնել խաղային վահանակ:
«Խանութների հաճախորդները, հատկապես «սև ուրբաթ»-ի նման ակցիաների ժամանակ, չարագործների հիմնական թիրախներից մեկն են: Խարդախներն ակտիվանում են՝ թաքնվելով մեծ թվով փոստային առաքումների և առաջարկների հետևում։ Բացի նշված սխեմաներից, նրանք կարող են, օրինակ, աստիճանաբար դուրս գրել այն անձի գումարը, ով իր քարտը կապակցել է կեղծ առցանց խանութին, կամ առաջարկել գնել հայտնի առևտրային հարթակների գոյություն չունեցող նվերային սերտիֆիկատներ։ Այս ժամանակահատվածում հատկապես կարևոր է լինել ուշադիր և հետևել անվտանգ գնումների կանոններին. չանցնել կասկածելի հաղորդագրությունների հղումներով, ստուգել կայքի հասցեն, նախքան այդտեղ անձնական տվյալներ մուտքագրելը, ինչպես նաև օգտագործել պաշտպանական լուծում, որը կհուշի, եթե մարդը փորձի անցնել ֆիշինգային կամ սկամ հղմամբ»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության ավագ կոնտենտ-վերլուծաբան Օլգա Սվիստունովան:
«Սև ուրբաթ»-ին անվտանգ գնումներ կատարելու համար «Կասպերսկի» ընկերության փորձագետները նաև խորհուրդ են տալիս ստուգել ինտերնետ-խանութի կայքի իսկությունը, նախքան որևէ տեղեկատվություն փոխանցելը; ուշադրություն դարձրել, թե արդյոք դրա URL-հասցեն ճիշտ է, կան ուղղագրական սխալներ կամ դիզայնի անփութություն; օգտագործել հուսալի պաշտպանական լուծում, որն օգնում է օգտատերերին պաշտպանվել ֆիշինգից և սկամից; ապրանքը գնելուց առաջ ստուգել արձագանքները, հատկապես, եթե խանութը անհայտ է; հետևել բանկային քարտից դուրսգրումներին և կասկածելի գործարքների դեպքում անմիջապես դիմել բանկ:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է