Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Ամերիկյան Covenant Venture Capital-ը միացել է Orion Summit 2023-ին
09/06/2023 14:36

Ամերիկյան Covenant Venture Capital-ը միացել է Orion Summit 2023-ին

Ամերիկայն Covenant Venture Capital-ը միացել է Orion Summit 2023-ին՝ այս տարվա հունիսին Նյու Յորքում կայանալիք միջոցառմանը հանդես գալով որպես գագաթնաժողովի Platinum գործընկեր:

Orion Summit 2023 գագաթնաժողովի մասնակիցները հանդիպում-քննարկում կունենան Covenant VC  ընկերությունում՝ «Այլընտրանքային ներդրումները՝ որպես պորտֆելի դիվերսիֆիկացման մեթոդ» թեմայով: Քննարկումը կհամակարգի Covenant VC ընկերության համահիմնադիր, ներդրումային ռազմավարության ղեկավար Կարլ Դուգլասը:

Կարլ Դուգլասը նաև գագաթնաժողովի գլխավոր բանախոսներից է, որը կմասնակցի նաև մի շարք քննարկումների ու հանդիպումների: Նրա գլխավոր ելույթը «Նորարության և ֆինանսների միտումները և դրանց ազդեցությունը մեր ապագայի վրա» թեմայով է: Դուգլասը տեխնոլոգիաների և ֆինանսների ոլորտում ավելի քան 35 տարվա փորձ ունի, ներառյալ JP Morgan Securities, Merrill Lynch և Terra Nova Capital ընկերություններում:

Տարբեր պանելային քննարկումների կմասնակցեն նաև Covenant VC-ի վենչուրային գործընկերներ Երվանդ Սարկիսյանը, Սայրուս Մոազամին, Արմեն Խերլոփյանը և Էմմա Առաքելյանը։

Covenant Venture Capital-ը ներդրողներին բացառիկ հնարավորություն է ընձեռում տարբեր ստարտափներում ներդրումներ կատարել այնպիսի ներդրողների հետ, որոնք արդեն միլիարդատերեր են, ներկայացնում են ընտանեկան գրասենյակներ, խոշոր հաստատություններ և կապիտալի ձևավորման ամենաբարձր մակարդակներում են: Сovenant VC-ն Covenant ֆինանսական խմբի անդամ է՝ ի թիվս մասնավոր կապիտալի, անշարժ գույքի, ակտիվների կառավարման և ընտանեկան գրասենյակների կառավարման:

Orion Summit 2023-ը տեղի կունենա հունիսի 19-22-ին՝ «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով:

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։