Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Team Telecom Armenia. Հայտնի են Entrepreneurship World Cup 2022 ազգային փուլի կիսաեզրափակիչ անցած թիմերը
29/07/2022 12:00

Team Telecom Armenia. Հայտնի են Entrepreneurship World Cup 2022 ազգային փուլի կիսաեզրափակիչ անցած թիմերը

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտարարել է մրցույթի կիսաեզրափակիչ փուլ անցած մասնակից թիմերին։  

Ավելի քան 110 թիմերից 99-ը հաղթահարել են նախնական փուլը, իսկ 34-ն անցել են կիսաեզրափակիչ փուլ։ Ընտրությունն իրականացվել է 48 մասնագետների կողմից, որոնք յուրաքանչյուր հայտ ուսումնասիրել և գնահատել են՝ ըստ EWC-ի միջազգային գնահատման ստանդարտների։

EWC մրցույթի ազգային կիսաեզրափակիչը կանցկացվի օգոստոսի 1-ին և 2-ին։ Կանխատեսվում է, որ մոտ տասներկու ստարտափ թիմեր կանցնեն ազգային եզրափակիչ փուլ։

Օգոստոսի 4-ից 12-ը եզրափակիչ փուլ անցած թիմերը կմասնակցեն որակավորված մասնագետների և բիզնես խորհրդատուների հետ անցկացվող մեկ շաբաթյա հիբրիդային դասընթաց-հանդիպումների, որի ընթացքում մասնագետները կօգնեն թիմերին պատրաստվել ազգային եզրափակչին։

Ազգային եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 13-ին՝ Ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում: Սա կարող է համարվել ձեռներեցության մշակույթի տոն, որը հագեցած կլինի ոգեշնչող ելույթներով հետաքրքիր պանելային քննարկումով և ազգային եզրափակչի մրցույթով, որին ներկա կլինեն հատուկ հյուրեր, ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչներ և ձեռնարկատերեր: Միջոցառմանը կհաջորդի հետընտրական երեկույթ՝ նշելու հաղթողների ձեռքբերումները և լիցքաթափվելու մի քանի ամսվա տքնաջան աշխատանքից հետո:

Նշենք, որ EWC միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի մեկի փոխարեն ունենալու է երկու ներկայացուցիչ, ինչը փաստում է հայաստանյան ստարտափ համակարգի դրական աճի մասին։

EWC-ի ազգային եզրափակչին մասնակցելու համար կարող եք գրանցվել այս հղմամբ: Գրանցման վերջնաժամկետն օգոստոսի 10-ն է։

Հայաստանում ձեռներեցության աշխարհի գավաթի գլխավոր կազմակերպիչը EPIC-ն է, որը համագործակցում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, GIZ Հայաստանի, Startup Armenia հիմնադրամի, Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի (NCIE), TEAM Telecom Armenia-ի և Թումո լաբերի հետ: