Տեղի ունեցավ Ճարտարագիտական մոդելավորման 3-րդ մրցույթը
Հունիսի 25-ին «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների կողմից Հայաստանի ազգային ագրարային համալսարանում անցկացվեց Ճարտարագիտական մոդելավորման երրորդ մրցույթը։
Մրցույթի ընթացքում «Արմաթ»-ի սաները ցուցադրեցին եռաչափ մոդելավորման իրենց գիտելիքները, հմտությունները և ճարտարագիտական դետալների ու մեխանիզմների պատրաստման լուծումները։
Երեխաները մրցեցին հետևյալ անվանակարգերում՝ «Սեյսմակայուն շենք», «Էներգաարդյունավետ հողմաղաց», «Ամրակայուն կամուրջ», «Արդյունավետ ռեդուկտոր»։
«Գծագրություն և փորագրություն» մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին Սամվել Խաչատրյանը (Innovative and Technological Community ՀԿ), Կարեն Մկրտչյանը (MMGM engineering), Արման Պողոսյանը (Instigate), Շավարշ Ոսկանյանը (Toughbuilt), իսկ «Եռաչափ մոդելավորում և տպագրություն» մրցույթի ժյուրի կազմում՝ Արտուր Խոջաբաղյանը (Augmentar), Ռուբեն Գյոնջյանը («Instigate Robotics), Արգամ Ամիրաղյանը (ProtoLab) և Արթուր Ալթունյանը (ՀԱԱՀ)։
«Գծագրություն և փորագրություն» մրցույթի 10-13 տարեկան տարիքային խմբի «Սեյսմակայուն շենք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գոշի միջնակարգ դպրոցի «Արմաթ» թիմը (Ռիտա Ամիրյան, Կարինե Ղազարյան), իսկ 14-17 տարեկան տարիքային խմբի «Էներգաարդյունավետ հողմաղաց» անվանակարգում՝ Սարատակի միջնակարգ դպրոցի «Արմաթ» թիմը (Տիգրան Մեսրոպյան, Արթուր Գալստյան)։
«Եռաչափ մոդելավորում և տպագրություն» մրցույթի 10-13 տարեկան տարիքային խմբի «Ամրակայուն կամուրջ» անվանակարգում հաղթեց Գոգարանի միջնակարգ դպրոցի «Արմաթ» թիմը (Անի Գասպարյան, Լուսե Սարգսյան), իսկ 14֊17 տարեկան տարիքային խմբի «Արդյունավետ ռեդուկտոր» անվանակարգում՝ Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցի «Արմաթ» թիմը (Սարգսյան Սերգեյ, Լևոնյան Անի)։
«Արմաթ» աշխատանոցի խմբավար, 44-օրյա պատերազմի անմահացած մարտիկ Ալբերտ Ծատրյանի անվան խրախուսական մրցանակի արժանացավ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի «Արմաթ» թիմը (Սիրուշո Խոջայան, Ալիսա Բաբայան)։
Բացի այդ, խրախուսական մրցանակների արժանացան նաև Իջևանի պետական քոլեջի և Հառիճի միջնակարգ դպրոցի «Արմաթ» թիմերը։
Մրցութային հատվածն ավարտելուց հետո երեխաները շրջայցերի միջոցով հնարավորություն ստացան ծանոթանալու ագրոտեխնոլոգիական կրթության կենտրոն հանդիսացող Ագրարային համալսարանին և նրա տված կրթության հնարավորություններին։
Հիշեցնենք, որ մրցույթը կազմակերպվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից արդեն երրորդ անգամ։ Ճարտարագիտական մոդելավորման մրցույթի նպատակն է ցուցադրել աշակերտների եռաչափ մոդելավորման գիտելիքներն ու հմտությունները, ճարտարագիտական դետալների և մեխանիզմների պատրաստման լուծումները: Բացի այդ մրցույթով ամփոփվում են ճարտարագիտական աշխատանոցների՝ եռաչափ մոդելավորման, շաղափային և լազերային փորագրության դասավանդման արդյունքները։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է