Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Կասպերսկին ռուսական ընկերություններից ամենաշատն է ԱՄՆ-ում արտոնագրեր ստացել 2021-ին
18/01/2022 13:27

Կասպերսկին ռուսական ընկերություններից ամենաշատն է ԱՄՆ-ում արտոնագրեր ստացել 2021-ին

IFI Claims Direct հետազոտական ընկերությունը «Կասպերսկի» ընկերությունը ճանաչել է առաջատար ռուսական ընկերությունների շրջանում, որոնք ԱՄՆ-ում արտոնագրեր են ստացել 2021-ին: Այդ ժամանակահատվածում, վերլուծական հաշվետվության տվյալներով, ԱՄՆ-ում գրանցվել է ՏՏ-վենդորի 43 արտոնագիր։ Ընդամենը իր պատմության ընթացքում «Կասպերսկի» ընկերությունն ԱՄՆ-ում ստացել է 412 արտոնագիր, իսկ ամբողջ աշխարհում, ներառյալ՝ Ռուսաստանը, ԵՄ-ն, Չինաստանը և Ճապոնիան, ավելի քան 1200 արտոնագիր:

Ինչպես հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը, այն մշտապես մշակում և արտոնագրում է նոր տեխնոլոգիաներ կիբեռանվտանգության ոլորտում: Այդ նորարարությունները թույլ են տալիս ստեղծել կիբեռանվտանգության ոլորտի առաջադեմ և բազմակողմանի լուծումների և ծառայությունների պորտֆել ինչպես տնային օգտատերերի, այնպես էլ խոշոր կորպորացիաների և պետական կառույցների համար։ Ընկերությունը կանոնավոր կերպով արտոնագրային հայտեր է ներկայացնում իր լուծումների հետ կապված ոլորտներում, ներառյալ՝ ցանցային և համակարգչային անվտանգությունը, մեքենայական ուսուցումը, տեղեկատվական անվտանգությունը, ինչպես նաև ավտոմոբիլային տեխնոլոգիաները և անվտանգությունը։

Ընկերության տվյալներով՝ անցյալ տարի ԱՄՆ-ում տրված արտոնագրերի թիվն ընդհանուր առմամբ կրճատվել է 7%-ով: Միակ բնագավառը, որում նկատվել է արտոնագրերի թվի աճ, եղել են ալգորիթմների վրա հիմնված համակարգչային համակարգերը, այդ թվում՝ մեքենայական ուսուցումը ՝ «Կասպերսկի» ընկերության գործունեության առանցքային ուղղությունը։ IFI Claims Direct-ի հաշվետվության համաձայն՝ վերջին երկու տարվա ընթացքում «Կասպերսկի» ընկերության արտոնագրած տեխնոլոգիաների հիմնական բնագավառները ներառում են ցանցային ճարտարապետությունը, տվյալների անվտանգ փոխանցման արձանագրությունները և ալգորիթմների վրա հիմնված համակարգչային համակարգերը։

««Կասպերսկի» ընկերության համար նորարարական տեխնոլոգիաների ստեղծումը միշտ էլ եղել է գլխավոր գերակայություններից մեկը։ Մենք շատ ուրախ ենք, որ ընկերության աշխատանքն ընդգծվել է IFI Claims-ի հաշվետվության մեջ, մեր փորձագետ-գյուտարարների թիմը վաստակել է այդ ճանաչումը: ԱՄՆ-ի շուկայում արտոնագրային առաջատարությունը վկայում է ստեղծագործական զարգացմանը նվիրվածության և ամբողջ աշխարհի օգտատերերին մեր տեխնոլոգիական հնարավորությունները հասանելի դարձնելու մտադրության մասին»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության մտավոր սեփականության ռազմավարական զարգացման բաժնի ղեկավար Անտոն Տիխոմիրովը։