Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Կասպերսկի. Ֆիշերների հետաքրքրությունը Հայաստանի օգտատերերի նկատմամբ կտրուկ նվազել է
19/08/2021 11:25

Կասպերսկի. Ֆիշերների հետաքրքրությունը Հայաստանի օգտատերերի նկատմամբ կտրուկ նվազել է

Հայաստանում 2021-ի երկրորդ եռամսյակում ֆիշինգային գրոհների է բախվել օգտատերերի 2,80%-ը, Վրաստանում նման գրոհներ են գրանցվել օգտատերերի 2,84%-ի սարքերում, իսկ Ադրբեջանում՝ 3,7%-ի: 2020-ի ապրիլ-հունիսին Հայաստանում ֆիշինգային գրոհների է ենթարկվել օգտատերերի 6,50%-ը, մինչդեռ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 7,88%, իսկ Ադրբեջանում՝ 6,35%: Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն ՝ աշխարհում ամենից շատ ֆիշերները 2021-ի ապրիլ-հունիսին գրոհել են Բրազիլիայում (6,67%), Իսրայելում (6,55%) և Ֆրանսիայում (6,46%) գտնվող օգտատերերին։

Ընկերության «Հակա-Ֆիշինգ» համակարգը 2021-ի երկրորդ եռամսյակում հայտնաբերել և արգելափակել է ֆիշինգային հղումներով անցնելու 50 398 193 փորձ այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կանխվել էր օգտատերերի կողմից կեղծ էջեր անցնելու 106 337 531 փորձ:

Ապրիլ-հունիսին ֆիշերների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող կատեգորիաների ցուցակը գլխավորում են մեսենջերները (6,27%), սոցիալական ցանցերը (7,26%), ֆինանսական ծառայությունները (2,09%) և ՏՏ-ընկերությունները (1,68%):

Ինչպես նշում են փորձագետները, կիբեռհանցագործները հատուկ են ստեղծում «շահավետ առաջարկներով» ֆիշինգային վեբ-կայքեր, որպեսզի «գայթակղված» օգտատերերը, ոչինչ չկասկածելով, այդ կայքերին տրամադրեն իրենց անհատական տվյալները (էլեկտրոնային փոստի մուտքանուններն ու գաղտնաբառերը, հեռախոսահամարները) և նույնիսկ բանկային քարտերի տվյալները, ինչը չարագործների համար ուղիղ ճանապարհ է բացում դեպի անհատական և կորպորատիվ օգտատերերի բանկային հաշիվները։ Հետևաբար, օգատետերերը չպետք է կորցնեն զգոնությունը, արձագանքեն կասկածելի առաջարկներին և անցնեն էլեկտրոնային նամակների, սոցիալական ցանցերի, մեսենջերների և կայքերի կեղծ հղումներով, իսկ հետո տրամադրեն իրենց հաշվառման տվյալներն ում պատահի։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ֆիշինգային կայքեր այցելությունները կանխում է հակավիրուսում միացված «Հակա-Ֆիշինգ» համակարգը։