Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline. Ալեքսանդր Եսայանը որպես հիմնական զեկուցող մասնակցել է Reinvent by Renderforest 2021 կոնֆերանսին
08/06/2021 17:29

Beeline. Ալեքսանդր Եսայանը որպես հիմնական զեկուցող մասնակցել է Reinvent by Renderforest 2021 կոնֆերանսին

«Տելեկոմ Արմենիա-ի (Beeline ապրանքանիշ) Տնօրենների խորհրդի նախագահ և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ որպես հիմնական զեկուցող մասնակցել է Reinvent by Renderforest 2021 կոնֆերանսին, ելույթ ունենալով «Ստարտափերից մինչև կորպորացիաներ» թեմայով:

Ելնելով սեփական հարուստ փորձից՝ Ալեքսանդրը պատմեց, թե որքան կարևոր է թիմային ոգին բիզնեսում և կիսվեց իր հաջողության պատմությամբ, թե ինչպես կարելի է փոքր ընկերությունից դառնալ հեռահաղորդակցության հսկա և լիարժեք խաղացող տարածաշրջանային շուկայում:

Հանդիսանալով ԱՏՁՄ նախագահ` Ալեքսանդր Եսայանը տարատեսակ նախագծեր է ղեկավարում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ, 2019թ․ Երևանում կայացած «WCIT Yerevan 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահն էր:

Reinvent by Renderforest կոնֆերանսին այս տարի մասնակցեցին 40 խոսնակ և ավելի քան 1000 հյուրեր:

Կոնֆերանսի հիմնական ելույթները վերաբերում էին տեղեկատվական տեխնոլոգիաներին, թվային մարքեթինգին, ձեռներեցությանը և դիզայնին: Կոնֆերանսը նվիրված էր 4-րդ տնտեսական արդյունաբերական հեղափոխությանը:

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն (նախկին «ՎԵՈՆ Արմենիա» և «ԱրմենՏել») պատկանում է ԹԻՄ ՍՊԸ-ին, որի հիմնադիրներն ու սեփականատերերն են Հայկ և Ալեքսանդր Եսայանները: Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը` «Տելեկոմ Արմենիա»-ն առաջարկում է ժամանակակից ինովացիոն լուծումներ: «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն գործում է Beeline ապրանքանիշի ներքո: