Հայկական Renderforest ընկերությունը գործարկել է տեսանյութեր պատրաստելու հավելված iPhone-ի օգտատերերի համար
Renderforest – Video Maker հավելվածն իր մեջ համադրում է ինտուիտիվ ինտերֆեյս և կայքում ներկայացված գործիքակազմի վերջին հավելումները։ Ձայնային ուղեկցություն և ֆոնային երաժշտություն ավելացնելու հնարավորությունը, ինչպես նաև 1000+ առկա շաբլոնները թույլ կտան օգտատերերին ստեղծել գովազդային, ներածական, տեքստային, անիմացիոն և երաժշտական պրոֆեսիոնալ հոլովակներ իրենց սմարթֆոնների օգնությամբ։
Renderforest ընկերությունն այսօր հայտնեց iPhone-ի համար նախատեսված իր նոր ծրագրի՝ “Renderforest – Video Maker”-ի գործարկման մասին։ Ծրագրի նպատակն է տեսահոլովակների ստեղծման ընթացքը դարձնել ավելի պարզ և արագ։ Օգտատերերը հնարավորություն կունենան գործնական և անձնական կիրառման համար նախատեսված պրոֆեսիոնալ հոլովակներ ստեղծել ընդամենը 3 քայլով՝
- Ընտրել շաբլոնը;
- Խմբագրել և անհատականացնել այն;
- Բեռնել պատրաստի հոլովակը նախընտրած որակով։
“Renderforest – Video Maker”-ը ընկերության կողմից ստեղծված առաջին ծրագիրն է, որը նախատեսված է iOS օպերացիոն համակարգի օգտատերերի համար: Ընկերությունը պլանավորում է շուտով թողարկել հավելաված՝ Android օպերացիոն համակարգի օգտատերերի համար ևս: Ընկերության տնօրեն Նարեկ Սաֆարյանի խոսքով՝ նպատակ էր դրված ստեղծել ոչ միայն կայքի բջջային տարբերակը, այլ բազմաֆունկցիոնալ և կիրառման մեջ պարզ ծրագիր։
Հավելվածը խոստանում է լինել հոլովակների ստեղծման համար առկա գործիքներից ամենապարզն և արդյունավետը։ Իր մեջ ներառելով Renderforest կայքի լայն գործիքակազմն ու շաբլոնները, այն հնարավորություն կտա պրոֆեսիոնալ տեսանյութեր ստեղծել ընդամենը մի քանի րոպեում։
Հավելվածն օգտատերերին թույլ է տալիս՝
- Բեռնել պատրաստի հոլովակները HD ձևաչափով;
- Ձայնային ուղեկցություն ավելացնել;
- Նախադիտել հոլովակի յուրաքանչյուր տեսարանը;
- Ընտրել հավելվածում առկա ավելի քան 130 ֆոնային ձայնագրություններից մեկը, կամ ներբեռնել ձեր նախընտրած երաժշտությունը;
- Պահպանել բեռնված ֆայլերը մեդիա գրադարանում;
- Պահպանել նախագծերը ամպային համակարգում և կառավարել դրանք ցանկացած ժամանակ և ցանկացած վայրից;
- Օգտվել 24/7 հաճախորդների աջակցումից։
Renderforest – Video Maker հավելվածը ներբեռնելու համար հետևե՛ք հղմանը։
Հավելվածի կողմից տրամադրվող ճկունությունն ու կայքից անկախ լինելը թույլ կտա օգտատերերին աշխատել իրենց բիզնեսի զարգացման վրա ցանկացած պահի և աշխարհի ցանկացած կետից՝ առանց համակարգչից կախում ունենալու։
Renderforest-ը վիդեո անիմացիաներ, լոգո ստեղծման, ինչպես նաև կայքերի նախագծման ծառայություններ առաջարկող օնլայն «Բոլորը մեկում» բրենդավորման հարթակ է։ Հարթակում ինտեգրված արհեստական ինտելեկտը, «հասկանալով» օգտատերերի նախընտրությունները, առաջարկում է լոգոյի տարբերակներ, վիդեո անիմացիաներ և վեբ կայքերի պատրաստի օրինակներ։
Renderforest-ի օգնությամբ կարող եք սկսել ձեր բիզնեսի բրենդավորումը լոգո ստեղծելով, ապա նախապես մշակված բարձրակարգ մոքափների միջոցով ձեր պրոդուկտների համար ստանալ ֆոտոռեալիստիկ դիզայններ։ Տեսանյութեր խմբագրելու գործիքները հնարավորություն կտան պատրաստել գովազդային հոլովակներ և անիմացիաներ, որից հետո կայքերի ստեղծման գործիքների օգնությամբ կարող եք նախագծել բազմաֆունկցիոնալ և պրոֆեսիոնալ վեբ կայք։
Renderforest Video Maker-ը ամպային համակարգի վրա հիմնված հավելված է ներածական, բացատրական, երաժշտական, ինֆոգրաֆիկ, գովազդային հոլովակներ, ինչպես նաև շատ այլ տեսակի տեսանյութեր պատրաստելու համար։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է