PicsArt-ը գնել է D’efekt ընկերությունն ու շարժումների վրա հիմնված վիդեո էֆեկտների հավելվածը
PicsArt վիզուալ ստեղծագործման աշխարհի ամենախոշոր պլատֆորմը հայտնել է D’efekt ընկերության և վիդեո էֆեկտների հավելվածի ձեռքբերման մասին: Այս ստարտափը բազմիցս ներկայացվել է որպես Apple-ի «Օրվա հավելված» և առաջարկում է շարժման վրա հիմնված վիդեո էֆեկտներ: D’efekt-ի երեք համահիմնադիրները կշարունակեն զարգացնել հավելվածը՝ PicsArt-ի ռեսուրսների ներդրման օգնությամբ:
Գործարքը ևս մեկ անգամ հաստատում է PicsArt-ի առաքելությունը և արհեստական բանականության նորարարությունների ներդրումը՝ իր 150 միլիոն ակտիվ օգտատերերին ներկայացնելով վիզուալ պատմվածքների ստեղծման յուրահատուկ մոտեցումներ։
«Մենք ավելի քան մեկ տարի է ինչ հետևում ենք D’efekt-ի հաջողություններին և շատ ուրախ ենք, որ նրանք կմիանան մեզ՝ միասին զարգացնելու ապագայի ստեղծագործական պլատֆորմը», – նշում է PicsArt-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը: «Սա բոլորի համար շատ շահավետ գործարք է. PicsArt-ի միլիոնավոր ստեղծարար օգտատերերն այժմ կօգտվեն ավելի յուրօրինակ և նորարար վիդեո էֆեկտներից։ D’efekt-ի հիմնադիրներն աջակցություն կստանան պրոդուկտն էլ ավելի զարգացնելու համար, իսկ PicsArt-ն էլ միաժամանակ միջազգային իր թիմը կհամալրի ստեղծագործ, տեխնիկապես ուժեղ ու տաղանդավոր նոր աշխատակիցներով»:
D’efekt-ն օգտատերերի տեսանյութերը վերածում է արվեստի գործերի՝ համաշխարհային կարգի աուդիո ռեակտիվության, օբյեկտների հայտնաբերման և ինտերակտիվ օբյեկտների միջոցով: Միայն մեկ հպումով օգտատերերը կարող են շարժման էֆեկտներ կիրառել մեկ անձի, բազմաթիվ մարդկանց կամ օբյեկտի վրա, ինչպես նաև խմբագրումներ կատարել տեսանյութի ֆոնի վրա:
D’efekt-ն ամերիկյան ընկերություն է, որի թիմն աշխատում է Հայաստանից։ Այն հիմնադրվել է երեք ստեղծարար ուղեղների՝ Վահագն Խաչիկյանի, Նանե Թումանյանի և Տաթևիկ Գասպարյանի կողմից: Ներդնելով գեղարվեստական մտածելակերպը և դիզայնի փորձված տաղանդը՝ D’efekt ընկերության թիմն իր ներդրումը կունենա PicsArt-ի վիզուալ էֆեկտների զարգացման գործում․ նոր հնարավորություններ ընձեռելով պլատֆորմի օգտատերերին՝ համացանցը ցնցող տեսանյութեր ստեղծելու և TikTok-ի, Instagram-ի և նման այլ հարթակներում տարածելու համար: D’efekt ծրագիրն անվճար հասանելի է iOS App Store-ում:
D’efekt հավելվածը հաջորդ շաբաթների ընթացքում կվերաբրենդավորվի PicsArt բրենդի ներքո և կհամալրի PicsArt հավելվածների ընտանիքը։
«Մեծ պատիվ է միանալ PicsArt ընկերությանը, որի հաջողություններին հետևել ենք առաջին օրից։ Մենք անհամբեր սպասում ենք, որ D’efekt-ը կդառնա ստեղծարար գործիքներով և հիանալի բովանդակությամբ հավատարիմ համայնք ունեցող այս ապրանքանիշի մի մասը», – նշում է D’efekt-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նանե Թումանյանը: «Անհամբեր սպասում ենք նաև լավագույն էֆեկտները մատուցել տեսողական պատմություններ ստեղծողների ամբողջ սերնդին, այդպիսով հասանելի լինելով միլիոնավոր մարդկանց»:
Նշենք, որ PicsArt-ը սոցիալական մեդիայի խմբագրման աշխարհի ամենամեծ ստեղծարար հարթակն է: PicsArt հավելվածի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հատել է 150 միլիոնի սահմանը։ Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում ավելի քան 800 նկար է խմբագրվում հավելվածի միջոցով։ Հավելվածն անվճար է ու հասանելի է 185 երկրում՝ 30 լեզվով iOS, Android և Windows սարքերի համար: PicsArt ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում. Հայաստանից բացի գրասենյակներ կան նաև Լոս Անջելեսում, Պեկինում, Տոկիոյում և Մոսկվայում:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է